Ոստիկանները խուզարկել են <<օրենքով գողերի>> և քրեական հեղինակությունների բնակարաններ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված՝
<<օրենքով գողեր>>՝
<<Մանեթի տղա Սամվելիկ>>
մականվամբ Սամվել Հարությունյանի, <<Աֆուլիկ>>
մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի,
<<Շահումյանցի Ժիրո>> մականվամբ Ժիրայր Բրուտյանի, <<Լեննականցի Սուրո>> մականվամբ Սուրեն Ավետիսյանի, <<Լեննականցի Արտյոմիկ>>
մականվամբ Արտյոմ Ղազարյանի,
<<Զապ>> մականվամբ Անդրանիկ Սողոյանի, <<Սևո>> մականվամբ Արմեն Մանուկյանի, <<Մասիվցի Անդիկ>> մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, <<Ալո>> մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, <<Գորիսեցի Արտեմիկ>> մականվամբ Արտեմ Դինունցի, <<Օշականցի Գևորիկ>>
մականվամբ Գևորգ Մելիքյանի,
<<Քոնչո>> մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։
Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում, նույն օրը, դատարանի որոշումներով, խուզարկել են նաև քրեական հեղինակություններ՝ <<Մեծամորի Երո>>
մականվամբ Երվանդ Ոսկանյանի,
<<Շալո>> մականվամբ Շալիկո Մանուչարյանի, <<Վիրաբիկ>> մականվամբ Վիրաբ Գասպարյանի, <<Պիստ>>
մականվամբ Արմեն Իսրայելյանի,
<<Էրեբունիմասիվցի Տյոմ>> մականվամբ Արտյոմ Հարությունյանի, <<Նորադուսցի Արա>> մականվամբ Արա Բանդուրյանի, <<Արտյոմ Կանևսկոյ>>
մականվամբ Արտյոմ Հարությունյանի, <<Մասիվցի Ժիրո>> մականվամբ Պարույր Աղաջանյանի, <<Յա-Յա>>
մականվամբ Արմեն Գրիգորյանի,
<<Տիզ>> մականվամբ Արթուր Սեդրակյանի, <<Պռատ>> մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, <<Մասիվցի Ռաֆո>> մականվամբ Ռաֆայել Նազարյանի, <<Դմբուզ Հենդո>>
մականվամբ Հենրիկ Մանուկյանի,
<<Տույ>> մականվամբ Արթուր Ղազարյանի, <<Կիևյանցի Յուրա>>
մականվամբ Յուրի Ուտոևի,
<<Մասիս>> մականվամբ Մասիս Գրիգորյանի, <<Բոգո>> մականվամբ Ռուբեն Կոստանյանի և
<<Պռոշյանցի Գևորիկ>> մականվամբ Գևորգ Ավետիսյանի բնակարանները։
Արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։ Մասնավորապես՝
<<Մասիվցի Անդիկ>> մականվամբ
<<օրենքով գող>> Անդրանիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել են մեթադոնի նմանվող դեղահաբեր, բյուրեղանման զանգված ու հրացան։ <<Ալո>>
մականվամբ <<օրենքով գող>>
Ալեքսանդր Մակարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են
<<Մակարովի>> փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել նաև
<<Գորիսեցի Արտեմիկ>> մականվամբ
<<օրենքով գող>> Արտեմ Դինունցի բնակարանի խուզարկությամբ։ <<Օշականցի Գևորիկ>> մականվամբ <<օրենքով գող>> Գևորգ Մելիքյանի տան խուզարկությամբ՝ բակում հայտնաբերվել են կանեփի թփեր։ <<Քոնչո>> մականվամբ
<<օրենքով գող>> Նորայր Փիլոյանի տան բակից ևս կանեփի թփեր են հայտնաբերվել։ <<Մեծամորի Երո>> մականվամբ քրեական հեղինակություն Երվանդ Ոսկանյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ։ <<Շալո>>
մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի բնակարանից հայտնաբերվել են հրազեն ու փամփուշտներ։ <<Վիրաբիկ>> մականվամբ քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, որոնցից երկուսը՝ մեթադոնի նմանվող։
<<Պիստ>> մականվամբ քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի տնից հայտնաբերվել է հրազեն ու հրացաններ։
<<Էրեբունիմասիվցի Տյոմ մականվամբ>>
քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան։ <<Արտյոմ Կանևսկոյ>> մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու փամփուշտներ,
<<Նորադուսցի Արա>> մականվամբ քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան, փամփուշտ, թուր և մահակ։
<<Մասիվցի ժիրո>> մականվամբ քրեական հեղինակություն Պարույր Աղաջանյանի բնակարանում հայտնաբերվել են հրազեն, դանակներ ու մահակներ։
Հիշյալ <<օրենքով գողերն>>
ու քրեական հեղինակությունները բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

- Թեկնածուն կռվախնձոր է Սասուն Միքայելյանի և մարզպետի համար
- «Հայկական Ժամ»-ի հետևողականության շնորհիվ արդարությունը հաղթեց,-ասաց ամբաստանյալներից մեկի կինը
- Գյումրեցիները ծաղրում են թրաշամանուկներին
- Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
- «Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես»
- Եղանակը Հայաստանում
- ՀԴՄ-ների վաճառքը չպե՛տք է լինի ՊԵԿ-ի մենաշնորհը, դրանք պետք է ազատ վաճառվեն. Մովսես Ձավարյան
- Ո՞վ է Նիկոլը (Տեսանյութ)
- Ո՞րն է քննիչների շահագրգռվածությունը եւ ինչու՞ է ՀՔԾ-ն կոծկում հանցագործությունը
- Բաց նամակ. «Անկեղծ ասած սպասում էի փոփոխության, բայց որ այն կլինի այսքան նախկինից չտարբերվող, չէի սպասում»