Երկու նորություն Ջիվան Ավետիսյանից

18/06/2018 23:50

Երկու նորություն ունեմ Ձեզ հետ կիսվելու:

Առաջինն այն է, որ Ֆիլմի գլխավոր դերասանական կազմն արդեն ամբողջանում է: Օրերս Երևանում էր լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը: Միասին աշխատեցինք իր կերպարի զարգացման և այլ աշխատանքների վրա: Այստեղկարող եք տեսնել Առաջին ալիքի անդրադարձը:

image

Հաջորդ նորությունն այն է, որ ստեղծել ենք նոր հարթակներ հատուկ հայաստանաբնակ և ռուսաստանաբնակ հայրենակիցների համար:

Այսուհետ արդեն փոխանցում կարող եք կատարել Իդրամ օնլայն դրամապանակի հաշվին՝ Idram ID - 207203203:
Այս մի հարթակը ստեղծված է ռուսաստանաբնակ հայերի համար: Սեղմեք այստեղև ծանոթացեք կամ ուղարկեք Ռուսաստանի Ձեր ընկերներին:
Եվ իհարկե շարունակում է գործել համաֆինանսավորման հարթակը GoFundMe-ում, որը կարող եք տեսնել այստեղ:

Եթե ոչ Դուք, ապա մեկ ընկերոջ հորդորեք միանալ և աջակցել «Դրախտի դարպասը» ֆիլմին: 
«Դրախտի դարպասը» թո՛ղ դառնա և Ձերը։

Շնորհակալ եմ Ձեզ իմ և ողջ ստեղծագործական խմբի անունից։

Հարգանքով՝ 
Ջիվան