Հերո՞ս, թե՞ հանցագործ

17/06/2018 21:06
Հերո՞ս, թե՞ հանցագործ

Այս հաարցին պատասխանելու համար հարկավոր է վերադառնալ անցյալ:
1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, մանվելը Ղարաբաղում էր հայտնվել անկախ իր կամքից: ( Դրա մասին գրվել է բազմիցս, ուղղակի հիշեցնեմ, որ Մանվել Գրիգորյանը ( ՏԻԿՈԶԸ ) ունեցել է երկու դատվածություն` առաջին անգամ չորս տարի ժամկետով, երկրորդը` վեց տարի ժամկետով: Առաջին դատվածությունը եղել է պետական միջոցները հափշտակելու և կողոպուտի համար, որը աներոջ` Կորյունի օգնությամբ կարողացավ թեթևացած ձևով կրել սահմանված պատիժը, իսկ երկրորդ պատիժը` ընկերոջը դանակահարելու համար էր: Չնայած, որ երրորդ հանցագործությունը նա գործեց դեռ երկրորդ պատիժը չլրացած, որը նույնպես սպանություն էր` նորից ընկերոջ: Մանվելը իմանալով, որ երրորդ պատիժը կլինի ավելի խիստ ու ծանր, որոշում է խուսափել պատասխանատվությունից և փախչում է Ղարաբաղ, իմանալով, որ ոստիկանութունը իրեն չի փնտրի Ղարաբաղում, քանի որ ազգամիջյան բախումներն արդեն սկսվել էին: Ոստիկանությունը հետախուզում է հայտարարում՝ փորձելով գտնել նրան, սակայն քաղաքական իրավիճակներից ելնելով գործն այլ ընթացք է ստանում:

Տարիներ անց դեգեներալը հայտարարում է. « Ով փորձի ինձնից պատասխան պահանջի, թուրքից էլ փիսն ա, սապլյակ թուրք ա: Եթե էս հանրապետության մեջ մեկը կա, որ ինձնից պատասխան պահանջի, ուրեմն՝ թուրքից էլ փիսն ա, էղա՞վ »: Փետրվար 25 2015:

Մի խոսքով, ինչպես ասում են` Աստված ամեն ինչ տեսնում է և ամեն մեկը պարտավոր է պատասխան տալ իր արածների համար, իսկ գեներալ Տիկոզի և իր կնոջ` Նազիկ Ամիրյանի արարքների համար պատասխան են տալու ոչ միայն իրենք, այլև նրանց որդիներն ու թոռները:



Արթուր Սաֆարյան