Քաղաքապետը ճողոպրում է. Կարեն Գրիգորյանի տանից լուսադեմին արկղներ են հանել

14/06/2018 11:15
Քաղաքապետը ճողոպրում է. Կարեն Գրիգորյանի տանից լուսադեմին արկղներ են հանել

Էջմիածին քաղաքի բնակիչներն ահազանգում են՝ Մանվել եւ Կարեն Գրիգորյանները իրենց տներից արկղներով անհայտ իրեր են տեղափոխում Հադրութ:

Այսօր վաղ առավոտյան, ժամը՝ 04:30-05:00 սահմաններում, Կարեն Գրիգորյանի հարեւանները՝ Խորենացի-Տերյան խաչմերուկի բնակիչները նկատել են, թե ինչպես են անհայտ մարդիկ քաղաքապետի տանից արկղներ հանում ու բարձում մեքենաները: Ըստ ականատեսների, մեքենաները բարձելուց հետո, գաղտնի խոսակցությունից պարզ է դարձել, որ շարժվում են Արցախի Հանրապետություն՝ Հադրութում գտնվող Մանել Գրիգորյանի տուն:

Մեր այն հարցին, թե. «Հնարավոր չէ՞ր ենթադրել, ինչ կարող էին լինել այդ արկղներում», մեր զրուցակիցները տվեցին անորոշ պատասխան, ասելով, որ՝ «Շատ գաղտնի էր արվում էդ ամեն ինչը, մեկ ուզում էինք նկարենք, բայց վախեցանք, հեռախոսի սպիշկա վառվի կամ ուրիշ ձեւով բացահայտվեինք»:

Ինչեւէ, հուսանք Էջմիածնում Մանվելիզմի տապալումից հետո ԱԱԾ-ն կհայնտաբերի գողոնը, որտեղ էլ այն թաքցրած լինեն...