Ժամկետանց վարկերի տույժ-տուգանքների զրոյացումից հետո կմաքրվեն նաև վարկային պատմությունները

14/06/2018 09:45
Ժամկետանց վարկերի տույժ-տուգանքների զրոյացումից հետո կմաքրվեն նաև վարկային պատմությունները

ՀՀ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանկերի հետ պայմանավորվածության են եկել ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացնելու առումով: Այդ նպատակով կատարվում են օրենսդրական փոփոխություններ: «Ենթադրենք մարդը վերցրել է 1 միլիոն դրամ վարկ ու ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել այն, դա տույժ-տուգանքներով հասել է, ենթադրեքն 3 միլիոնի: Մենք բանկերի հետ ունենք պայմանավորվածություններ, օրենքներ կընդունենք, որ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացվեն: Ինչ կստացվի: Դրա արդյունքում բանկի ու վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի, այն կետին, որից հետո վերցրել էր վարկը: Դրանից հետո առաջացած նեգատիվ հետևանքները կզրոյանան»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ փուլային տարբերակով կիրականացվի նաև վարկային պատմությունների մաքրման գործընթաց: «Սկզբնական շրջանում փոքր պոչ ունեցողների վարկային պատմությունը կմաքրվի, որպեսզի նրանք նոր վարկեր ստանալու հնարավորություն ունենան: Կամաց-կամաց այդ թիվը կմեծանա»,-հավելել է վարչապետը: