Գլխավոր դատախազի նախկին տեղակալը սկանդալային գրառումները՝ Գևորգ Կոստանյանի մասին

13/06/2018 23:49

Գլխավոր դատախազի նախկին տեղակալը սկանդալային գրառումները՝ Գևորգ Կոստանյանի մասին


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի ուշագրաբ գրառումներ է կատարել, որոնք ներկայացնում ենք ստորև.

Միթե արդարության վերականգնում չէ Սասուն Խաչատրյանին Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում նշանակելը։ Անհրաժեշտության պարագայում մեկ առ մեկ կներկայացնեմ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ պաշտոնից հրաժարված դատախազների անունները։ Նրանց նկատելի մեծամասնությունը պատվարժան իրավաբաններ են՝ ովքեր հաջողությամբ աշխատում են պետական կառավարման տարբեր մարմիններում։ Ինչ է պետական կառավարման այդ մարմիններում կոռուպցիայի դեմ պայքար չէր իրականացվում։ Թե գևորգ կոստանյանը միայնակ էր պայքարում այդ չարիքի դեմ։ Իր տխրահռչակ գործունեությամբ գևորգ կոստանյանը նույնիսկ փորձեց վազանցել աշխարհի թիվ մեկ կաթոլիկ քրիստոնեա հովվապետին՝ առավել կաթոլիկ երևալու համար։ Արդյունքն այն է, որ քրեական օրենսգիրքը սգում է մեծն իրավաբանի վրա…

***

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից ստացա անձնական գործս: Եթե այս երկրում կան մարդիկ ովքեր դեռ կասկածում են, որ գևորգ կոստանյանը հանցագործ չէ և թույլ չի տվել պաշտոնական լիազորությունների չարաշահում, ուրեմն անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը:

Եվ այսպես…

Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն ՀՀ նախագահը գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին:

Սահմանադրության 56 հոդվածի համաձայն Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

Դատախազության մասին ՀՀ օրենքի 50 հոդվածում սահմանված են դատախազին պաշտոնից ազատելու հիմքերը: Այդ հիմքերից է՝
1) անձնական դիմումը….

Խնդրում եմ համադրեք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների ազատման ՀՀ նախագահի երկու հրամանագրերը…

Մեկնաբանություններն ավելորդ են… ճշմարիտ էին այն պատգամավորները՝ ովքեր խորհդարանում ձեզ հորդորում էին չզբաղվել մեծախոսությամբ…

 

***

Ոչ ոք չի մոռացվել…

Թող նախկին կոլեգաներս ներողամիտ լինեն… Ներքոհիշյալ դատախազներն ինչ-ինչ պատճառներով ազատվել են աշխատանքից: Միթե նրանք չեն պայքարել կոռուպցիայի դեմ… ???????????

1. ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՌԴ գլխավոր դատախազի ավագ օգնական,
2. ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Երևանի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական- ներկայումս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ,
4. ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ,
3. ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ, արդարադատության գնդապետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր- ներկայումս ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
4. ԱՐՄԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ,
5. ՋՈՆ ՖԱՐԽՈՅԱՆ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարդատության գեներալ մայոր- ներկայումս ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ,
6. ԱՐԹՈՒՐ ԳՈՅՈՒՆՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության գեներալ մայոր- ներկայումս ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ,
7. ԳՐԻԳՈՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարդատության գնդապետ- ներկայումս ՔԿ Ներքին անվտանգության վարչության պետ,
8.ԳԱԳԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործեով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական- ներկամուս
«Գագիկ Խաչիկյան» իրավաբանական ընկերության հիմնադիր-փաստաբան,
9 ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Ընդհանուր բնույթի հանցագործությունների գործեով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, ներկայումս- ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական,
10 ՀԱԿՈԲ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս «Ֆակտում» իրավաբանական ընկերության հիմնադիր-փաստաբան:

Հաջորդիվ կնեկայացնեմ… Սամվել Սինանյանին, Վարդան Ավետիսյանին, Նաիրի Մարգարյանին, Վարդան Մուրադյանին, Նելլի Հարությունյանին, Ալեքսան Անդրեասյանին, Նորիկ Հակոբյանին, Էդուարդ Անդրիկյանին, Հմայակ Զաքոյանին, Հովիկ Սուքիսայանին և մյուսներին..
Ներողամիտ եղեք…