Նառուլիկի պուպուշիկը

13/06/2018 21:26
Նառուլիկի պուպուշիկը
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե էնֆիաջյանը, ով նաև կուսակցության երիտասարդական թևի նախագահն է, իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում գտնվել է «Սև ագռավի»՝ Նառուլիկի «ամենապաշտպան» հովանու ներքո: Ունենալով լիիրավ իրավունքներ, Վահեին հաջողվեց Նառուլի «կռկռոցների» արդյունքում ԲՀԿ-ից «վտարել» նախ Տիգրան Ուլիխանյանին, հետո էլ Վահան Բաբայանից:

Վահե-Նառուլ տանդեմը իրենց սև գործն իրականացրեցին ԲՀԿ-ի հովանու ներքո գտնվող լրատվամիջոցների «օժանդակությամբ», վարկաբեկիչ նյութեր հրապարակելով իրենց երբեմնի կուսակից ընկերների դեմ: Ուլիխանյանն էլ, Բաբայանն էլ լքեցին ԲՀԿ-ն, հետագայում Գ. Ծառուկյանը, Տիգրանին հրավիրեց դաշինք, իսկ Վահանը համալրեց քաղաքական դիակների շարքը:

Վահեն ԲՀԿ կուսակցության երիտասարդական թևի համար Ծառուկյանի տրամադրած անհաշիվ ու անհամար գումարները տարիներ շարունակ օգտագործել է սեփական կարիքների համար և պատահական չէ, որ այսօր ԲՀԿ-ն բացի Երևան քաղաքից, մարզերում  երիտթևի որևէ կառույց որպես այդպիսին չի գործում, ինչպես ասում են. «անունը կա, ամանում չկա»:

Ըստ մամուլի՝ Վահեն կուսակցության երիտթևին տրամադրված գումարներով, այս օրերին Կոտայքի մարզի տարածքում, Հրազդան գետի վրա «Արգել-1» անվամբ ՀԷԿ է կառուցում:

Թե այս ամենի մեջ Նառուլիկը քանի՞ տոկոս մասնաբաժին ունի, կներկայացնենք առաջիկայում:

Ժամանակին էլ «Սև ագռավը» Բարգավաճին տրված գումարներով Երևան քաղաքի էլիտար տարբեր թաղամասերում մի քանի բնակարան գնեց, այդպես Նառուլիկը դարձավ «տանուտեր»: Հիմա էլ Նառուլն ու պուպուշիկը խաբելով ու մոլորեցնելով Ծառուկյանին, նրա ֆինանսական միջոցները ներդրում են իրենց բարեկեցությունը մի քանի սանդղակով վեր բարձրացնելու համար:

Պատահական չէ, որ այսօր «Ծառուկյան» խմբակցությունում ստեղծել են սեփական երկիշխանությունը և իրենց համար ոչ ցանկալի իրավիճակում, կարողանում են համագործակցված կերպով, ցանկացած ԲՀԿ-ական պատգամավորի կամ Նառուլիկին ոչ հաճելի անձին սևացնել, փնովել ու վատաբանել, այն էլ Ծառուկյանի մոտ:

Խմբակցությունում տիրող այսօրվա լարված, գաղջ ու ոչ քաղաքական, այլ բանսարկության մթնոլորտի հեղինակները այս երկու չար, շահամոլ ու նենգադավ «հոգիներն» են:

Արտակ Հարությունյան