Բնակչուհուն ահաբեկել է Մանվելի որդին՝ Արմանը

13/06/2018 21:15
Բնակչուհուն ահաբեկել է Մանվելի որդին՝ Արմանը

Մեր կայքի օգնությանն է դիմել Արմավիրի մարզի Շահումյան համայնքի բնակչուհի, ընտանիքի 10 անդամներին կերակրող, 3 երեխաների մայր՝ Մարինե Յայլոյանը: Նրա պատմելով, Մանվել Գրիգորյանի որդին՝ Արմանը ահաբեկել է իրեն ասելով.

-Եթե  բերանդ բացես, ընդմիշտ կփակեմ:


Հ.Գ. Տեղեկացնենք, որ երբ անջատվեց տեսախցիկը, Մարինե Յայլոյանը հուզված  ասաց. «Մոռացա հայտարարել, որ եթե իմ ընդվզման այս խոսքերից հետո իմ ընտանիքի որևէ անդամի հետ մի բան պատահի՝ պատասխանատուն կլինի Մանվելենց ընտանիքը: Վախի մեջ պահելով ինձ, սթրես եմ ձեռք բերել»,-ասաց Մարինեն՝ ցույց տալով բժշկական համապատասխան փաստաթղթերը:

Փաստենք, որ բնակչուհին՝ տեսախցիկի առաջ կաշկանդված և հուզված էր խոսում:

Նարեկ

Фото Հայկական Ժամ.