ՔԿՀ ծառայության նոր պետը, ով մեղադրվում էր չարաշահումների մեջ

13/06/2018 00:20
ՔԿՀ  ծառայության նոր պետը, ով մեղադրվում էր չարաշահումների մեջ

Այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ։


Հիշեցնենք, որ վերջինիս դեմ, երեք տարի առաջ, ՀՔԾ-ում  քրեական գործ էր: Այդ ժամանակ  «Արթիկ» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցնող  Արտյոմ Մխոյանը մեղադրվում էր պաշտոնական լիազորությունները  չարաշահելու մեջ: 

Ա. Մխոյանի դեմ  հարուցված քրեական  գործի համար  հիմք էր հանդիսացել  նույն ՔԿՀ-ում արդեն 12 տարուց ավելի պատիժը կրող, Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն  վկաներից մեկի սպանությունը պատվիրելու  և կատարելու համար դատապարտված «Մանախ» մականունով Արթուր Այվազյանի դատախազություն ներկայացրած բողոքը: