Փոքր Մանթաշում ակնկալում են Նիկոլ Փաշինյանի աջակցությունը

12/06/2018 19:44
Փոքր Մանթաշում ակնկալում են Նիկոլ Փաշինյանի աջակցությունը

Սույն տարվա հունիսի 2-ին տեղացած կարկուտից, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի ցանքատարածություններին մեծ վնաս է հասցրել,- ահազանգում են համայնքի բնակիչները։

Կարտոֆիլի ցանքատարածությունները վնասվել են 10, իսկ գազարինը՝ 100 տոկոսով։ Մի քանի րոպե տեղացած կարկուտի ու հորդարատ անձրեւի պատճառով տուժել են նաեւ համայնքի ենթակառուցվածքները։ Ներկայումս վերանորոգվող մանկապարտեզի կտուրի անմխիթար լինելու պատճառով, անձրեւաջրերից  շարքից դուրս է եկել նաեւ մանկապարտեզի վերանորոգված որոշ հատվածներ։  

Փոքր Մանթաշի վարչական շենքում ճշտվում էին վնասի չափերը, համայնքային ծառայող Ժորա Մկրտչյանը՝ ներկայացնելով մանրամասները ասաց նաեւ, որ համայնքի բնակիչները անշահախնդիր ձեւով մշտապես համախմբված են տեղական իշխանության հետ, ինչպես նաեւ մարզային եւ հայրենի իշխանությունների։

Եւ այսօր էլ ակնկալում են կառավարության աջակցությունը, քանի որ բացի հողագործությունից ու արտագնա աշխատանքից այլ եկամուտ չունեն։ Համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանը եւս տեղեկացրեց, որ համագյուղացիները կանգնել են փաստի առաջ, ափսոսանք հայտնելով նաեւ մանկապարտեզի վերանորոգված հատվածներին, ասաց, որ այստեղ հաճախող երեխաների ծնողները նույնպես իրենց ավանդ ունեն։ Շինարարական աշխատանքները  համայնքապետարանի բյուջեով է արվում, իսկ բանվորական ուժը հիմնականում համայնքի բարերարների եւ գյուղի բնակիչների անմիջական մասնակցությամբ է իրականացվում։ Ժ Հակոբյանը նույնպես ակնկալում է, որ նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կցուցաբերեն իրենց աջակցությունը մանթաշցիներին։

Հունիսի 2-ին տեղացած կարկուտի հետեւանքները

Հունիսի 2-ին տեղացած կարկուտի հետեւանքները