«Հասել եք դաչա, բա մի հատ մեծահոգի ժեստ արեք, մնացեք ձեր տանը»

12/06/2018 10:14
«Հասել եք դաչա, բա մի հատ մեծահոգի ժեստ արեք, մնացեք ձեր տանը»

Ցնդել եք, ցնդել.... տատս ասում էր՝ փողով հարբած, այս դեպքում՝ իշխանության բարձունքից գլխապտույտի մեջ։

Լա՞վ չեք դուք։

Սոցիալական ծրագրեր մշակեք։ Թե՞ խելքներդ էդքան տոն չի տալիս։ Դատարկ բնակարանները տրամադրեք սոցիալապես անապահովներին ....

Իշտահներիդ քացախ։

Էդ ասելը լավ չի, խլեք, խլեք մարդկանցից իրենց տնավեր պուճախները....

Իբր տեղյա՞կ չեք թե էդ տներն ինչպես ու ինչո՞ւ են դատարկ մնացել։ Իբր տեղյա՞կ չեք, որ օտարության մեկնածների 99 տոկոսը ծայրը հազիվ ա ծայրին հասցնում, էշի պես աշխատելով, վերքը սրտներում։ Թե՞ դասական գյորմամիշի պես կարծում եք, որ օտար երկրներ գնացածները հաստատվել են այդ երկրների մայրաքաղաքների իշխանական պալատներում, որոնց մասին միայն տեղեկություններ ունեք։ Շատերը նույնիսկ չեն կարողանում իրենց դատարկ թողած պուճախը վարձով տան, որ իրենց հոգսերի մի չնչին մասը հոգան։

Հասել եք դաչա, բա մի հատ մեծահոգի ժեստ արեք, մնացեք ձեր տանը (որը, վստահ եմ, շատ բարվոք, վերանորոգված է, քան շատերի դատարկ մնացած բնակարանները) ու ձեր դաչան, (որտեղից լայվ էիք անում ու շշմած պատմում թե՝ վեց-յոթ բաղնիք-զուգարան ունի, չհաշված ալաֆռանգի սաունան) հատկացրեք անապահով ընտանիքներին։

Երեք-չորս ընտանիք կտեղավորի։ Չթողեցիք քամի անցնի արանքով, կայծակնային արագությամբ պետական արտոնությունները ջաններդ քաշեցիք։

Բարոյականության նշույլ չի՞ եղել, թե՞ չի մնացել ձեր մեջ։ Պետական թալանը ետ բերեք, միլիարդների մասին է խոսքը։

Ջայլամի դիրք եք ընդունել, ոչ ուզում եք աշխարհի երեսին վաղուց առկա դրական փորձը տեսնեք, ոչ էլ առավելեւս՝ կիրառեք։ Մարդուկնիկ միկրաֆոն եք ման գալիս, որ հայ գրականության շտեմարաններից սպունգի պես քաշած ձեր բառապաշարը շաղ տաք բազմության գլխին։ Ամո՛թ է։


Դե ռիսկ արեք՝ լայքեք...վաշու մածь...


Գայանե Առուստամյան