«Ես մտածել եմ ու պատրաստ միշտ պատրաստ եմ եղել այս ազգին տալ նույնիսկ կյանքս…»

11/06/2018 19:42
«Ես մտածել եմ ու պատրաստ միշտ պատրաստ եմ եղել այս ազգին տալ նույնիսկ կյանքս…»

Մեր կայքին է դիմել ՖԲ օգտատեր Մուրադ Ղամբարյանը՝ ապավինելով, որ իր խնդրանքը կբարձրաձայնվի: Քաղաքացու դիմում-խնդրանքը ներկայացնում ենք առանց խմբագրման:

«Հարգարժան Հայրենակիցներ. Ես հայկական բանակում ծառայում եմ 16 տարուց ավելի և միշտ էլ հայրենիքս վեր եմ դասել իմ անձնականից: Սակայն այժմ գտնվում եմ կրիտիկական ծանր վիճակում, քանի որ մի քանի ամիս առաջ լրացավ ինձ համար մեծ ու անհնարին պարտքերի վերջին ժամկետը, որոնք գոյացել են ըստ անհրաժեշտության մի քանի տարի առաջ վերցրած վարկերի վրա տոկոսագումարների ավելացման արդյունքում: Գումարը որ ես պարտք եմ բանկերին ու նախկինում իմ համար վարկեր վերցրած անհատներին (հարազատներիս ու ընկերներիս) , կուտակվել է ու արդեն կազմում է մոտ 19 հազար ԱՄՆ դոլլար:

Ես չունեմ սեփական ոչինչ գրավ դնելու համար, իսկ դա նշանակում է, որ բոլոր այդ պարտքերի հարցերով շուտով արդեն դատարանը կզբաղվի: Ես անվերադարձ ,,նվերներ,, չեմ խնդրում, քանի որ ոչ խափեբա եմ ու ոչ էլ մուրացկան: Բացի այն, որ ես մի շարք բանկային գործարքներիս համար արդեն դատարանից կանչվել եմ, նաև ինձ հարազատ մարդիք, ովքեր երաշխավոր են հանդիսացել կամ իրենց վերցրած վարկերով մուծել են իմ վարկերի մի մասը, այժ ոչ պակաս անորոշ ու վտանգավոր վիճակում են գտնվում:

Ես լինելով 2000 թ-ից մինչ այսօր իմ ազգին զինվորագրված անձ ու մշտապես մարտական ծառայություն մատուցած սպա, մտածեցի, որ աստված մեծ է ու ազգիս ֆինանսապես ապահով խավից որևէ մեկը ի սրտե (առանց գովազդների կամ շոուների) կանի այն, ինչ շատերը չարեցինիր ունեցածի մի մասով կլուծի իր իսկ ազգի թշնամուն երկար տարիներ դեմերես կանգնող հայրենակցի երեխաների ապագան ու կվորոշի, որ նրանք առժանի են նման հայր ունենալ իրենց կողքին: Չէ որ նրանք մեղավոր չեն որ իրենց հայրը կյանքի ուղին ընտրելիս չի սխալվել ու ազգի պաշտպանի համազգեստն է ընտրել, սակայն սխալվել է ֆինանսական ու բանկային պայմանագրերի հաշվարկների մեջ, ինչի արդյունքում շուտով կկորցնի ամեն ինչ ու անգամ իրեն հարազատ մարդկանց համակրանքն ու վստահությունը:

Այդ էր պատճառը, որ ես օգնության խնդրանքով դիմեցի մի քանի տասնյակ <<հայրենասեր>> հայենակիցներիս ու մի շարք հայկական կազմակերպությունների: մի մասը պատասխանեցին, որ անհատական բարեգործությամբ չեն զբաղվում, մի մասը ասացիք որ հարցին ուշադրություն կդարցնեն ու մոռացան, իսկ մյուսներն էլ երևի ուղղակի կարդացին ու ոչ մի նշանակություն չտվեցինշնորհակալությունԵս հպարտ եմ որ Հայ եմ ծնվելԻմ երեխաներն էլ միշտ կհպարտանան, որ զավակներն են մի մարդու , ով ընկել է-սակայն չի ծնկել:

Ես ներողություն եմ խնդրում այն մարդկանց ում դիմել եմ սխալմամբ կամ ավտոմատաբար ու սխալվել, քանի որ դուք ինքներդ չունեք ֆինանսական միջոցներ կամ նման ծանոթներիսկ մյուսներին, ովքեր ունեին հնարավորություն, սակայն չցանկացան <<առանց հեռուստահաղորդման>> ինչ որ չափով <<սնանկանալ>> ուղղակի տեղեկացնում եմ որ ես իրենց օգնությանն ապավինեցի բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներին դիմելուց հետո միյայն և աստված է դատավոր, որ նույնիսկ ես էի իմ մի քիչ ունեցածից օգնում ինձանից վատ վիճակում գտնվողներին


Մեր մեծ զորավար Անդրանիկն ասել է. –Երբ գիշերները գլուխներդ բարձին կդնեք, որ քնեք, մի քիչ էլ մտածեք այս ազգի մասինԵս մտածել եմ ու պատրաստ միշտ պատրաստ եմ եղել այս ազգին տալ նույնիսկ կյանքսու հիմա էլ եմ պատրաստ, չնայած նրան, որ թշնամու անարգանքից պաշտպանում եմ ոչ միայն իմ, այլ նաև այն մարդկանց նախնիների գերեզմաններն ու հարազատներին, ովքեր ունենալով հնարավորություն իրենց համար պատվաբեր, իսկ իմ ընտանիքի համար ճակատագրական հարց լուծելու, առանց խղճի խայթի ուղղակի մերժեցին….. Խնդրանքով դիմում եմ նույնիսկ այն անձանց (ազգությամբ հայ լիդերներին), ովքեր անհատական բարեգործությամբ չեն զբաղվում:


Խնդրում եմ. որևէ կերպ (թեկուզ որոշակի ժամանակահատվածում վերադարձնելու պայմանով) օգնեք ինձ դորս գալ այս անելանելի ու հայկական բանակի սպայի համար ոչ պատվաբեր իրավիճակից, կամ էլ ուղղակի տեղեկացրեք մեր մյուս հայ լիդերներին, որ հայ զինվորականի ընտանիք փրկելով կամրացնեք ևս մի լեռ սահմանի վրա:: Ինտերնետային հազարավոր խարդախների հետ ինձ չշփոթելու համար պատրաստ եմ պատասխանել ձեր կամ ձեր վստահած անձանց բոլոր հարցերին, միյայն եթե դրանք պրովոկացիոն կամ արգելված բնույթ չեն կրում

ՀԵՌ. +374 94 11 80 79 ՀԱՇՎԵՀԱՄԱՐ 2470 0120 6793 0020 MURAD GHAMBARYA