Ոտքի՛ Էջմիածին, որդիքդ եկե՛լ են, Դև՝ ՀԵՌԱՑԻ՛Ր

11/06/2018 19:19
Ոտքի՛ Էջմիածին, որդիքդ եկե՛լ են, Դև՝  ՀԵՌԱՑԻ՛Ր

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում պայթյունավտանգ ու լարված իրավիճակ է, ատելության ուրվականն է շրջում փողոցներով,այս օրերին  քաղաքի տարբեր բանուկ փողոցներում ՝ անլեգալ ձևով շտաբներ են գործում, մարդիկ խմբերով ներս ու դուրս են անում, հեղափոխության ծրագրեր մշակում՝ Մանվելի իշխանությունը տապալելու,քաղաքում օրինականություն ու արդարություն հաստատելու հաստատականությամբ:

Սրտներում հույս փայփայելով, որ Երևանի օրինակը կկրկնվի նաև Էջմիածնում: Դրսից եկած էջմիածնեցիների այցն ու նպատակն անասելի ձևով ոգևորել է հոգևոր քաղաքի մեծին ու փոքրին:


Միջահասակ, «առյուծի սիրտ» կերած մի երիտասարդ, բրյուսելաբնակ՝ Արտակ Սերգոյան, խռովվել է բոլորի հոգիները: Իրար հերթ չտալով՝ նրանք ցանկություն են հայտնում կանգնել նրա կողքին ու աջակցել:  Հուզված բնակիչների թիվ մեկ թեման  այսօր Մանվելն է ու նրա վատ գործերը են , իրենց նվաստացած կյանքն ու առօրյան:

-Տղերք ջա՛ն, դու-խո՛վ,-իրարու  քաջալերում են էջմիածնեցիները:

-Պա՛պ,ես հեղափոխական եմ դառնում, այսուհետ գիշերները ուշ եմ տուն գալու՝ հանուն Էջմիածնի ապագայի,-ասել է  18-ամյա Մարիամն իր հորը:

-Մեզ չհաջողվեց աազատվել Մանվելի լծից, դա դուք՝ երիտասարդներդ պիտի անեք,-պատասխանել է հայրը:

-Կհնչի՛ Մանվելի վերջին զանգը,-վստահեցնում էին իրար  Արմավիրի  մարզի բնակիչները:

Այսօր մեր կայքի  լրագրողները Էջմիածին քաղաքում սոց հարցումներ են անցկացրել բնակչության շրջանում: Մինչ կներկայացնենք քաղաքացիների  ուշագրավ կարծիքներն ու մեկնաբանություններն առանց խմբագրման, տեղեկացնենք, որ Էջմիածին  քաղաքում ներկա պահին  եռում  է Մանվելին «գծերից գցելու»  թեման, գրեթե բոլորը վստահ են, որ միահամուռ քաղաքացիները  դուրս կգան փողոց՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի և նրա որդու, քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյանյանի՝ պահանջելով  վերջինիս հրաժարականը:

Չհանդուրժելով՝  ներկա գաղջ իրավիճակը, որ տիրում է այսօրվա ճորտացված Էջմիածնում, որտեղ ամեն օր օտարերկրացիներ են ել ու մուտ անում՝ իրենց տեսախցիկներում «անմահացնելով»  ներկայիս էջմիածնեցու մոլորված ու հուսահատ դեմքերը:

Սա քաղաքի մեդալի մի երեսն է, մյուս երեսում  քաղաքապետի մարդիկ են, բոլորը գործով ապահովված, պետական գողեր՝ մինչ ատամները զինված, որոնք բնակչության շրջանում քարոզ են տանում, որ ով հանդգնի ելնի  փողոց ՝ իր համար վատ կլինի:

Սակայն, համբերության բաժակը մինչև վերջին կաթիլը լցված է:Մեր տպավորությամբ էջմիածնեցին այլևս կորցնելու ոչինչ չունի, բացի իր «շղթաներից», որով 20 տարի է, ինչ շղթայված  է  Մանվելի կողմից:

-Մեզ իր  ադրբեջանցի գերու՝ Սիմոնի տեղն է դրել,- ասում էր էջմիածնում առեւտրով զբաղվող Աբելը,- այդ ադրբեջանցուն գերի էր բերել, անունը Սիմոն դրել ու ոտնահարում էր նրա մարդկային իրավունքները, մինչև Կարմիր  Խաչից եկան տարան:Եթե թշնամու հետ այդպես վարվելը դրական է դիտվում, ապա ի՞նչ անուն տաս, երբ իր սեփական հայրենակիցների հետ է վարվում այդպես՝ 20 տարի:

-Մանվելը  խելագար ու հոգեկան շեղումներով անձ է, 90-ականներին , Վազգեն Սարգսյանը  փաթաթեց մեր վզին այդ խելագարին՝ գեներալ հայտարարելով,-ասաց վարորդներց մեկը,-եթե  Էջմիածնում հաղթի հեղափոխությունն ու մեջքի վրա ընկնի Դևը՝ Մանվելը, իմացեք, հրաշքի ականատեսն ենք:

-Ես ուղղակի խնդրում եմ ձեզ, լրագրողնե՛ր ջան, մի հատ գնացեք մեր տարածքային ԵԿՄ գրասենյակ, տեսեք ինչ ալան- թալան է անում տնտեսվարող սուբյեկտներին ԵԿՄ-ի նախագահ՝ Աիդա Հովհաննիսյանը,-զայրացած ասաց ֆիրմա խանութի սեփականատեր Ս.Զ-ն,- մեզ Մանվելի անունից ահաբեկելով՝ ամսեկան նալոգ է նշանակել՝ տանելով ամեն ամիս մի կլորիկ գումար: Աղջկան BMW X5 թանկարժեք մեքենա է գնել,մի քանի բնակարաններ: Բացարձակ թալան է: Մեր հարկերն ու տուրքերը պետության հաշվեկշռում նստելու փոխարեն՝ հայտնվում է մանվելամերձ շրջապատի մարդկանց ձեռքերում և այսպես 20 տարի:Այնպրսի տպավորությունև է, որ պետությունը չի կարողանում Մանվելի վրա: Եթե 14-ին ցույց լինի, առաջինը խանութպաները դուրս կգան փողոց՝ Մանվելին թաղթից գցելու համար:

-Մեր քաղաքացիներից մեկն է եկել, Արտակ Սերգոյանը, ասում են, դրսի էջմիածնեցիներին հավաքած, մեր աջակցությունն էլ ակնկալելով որոշել է ելնի Դևի՝ Մանվելի դեմ,- ասում է քաղաքի տարեցներից մեկը՝ Սուրիկ անունով,-մենակ թե արյուն չթափվի, Մանվելը հեշտ հեռացողը չէ, նա վայրենի ու գռեհիկ, բռի մարդ է, կկրակի, մարդ կսպանի, բայց իշխանություն չի տա: Վախենում եմ Արտակի համար, խիզախ գործի է ձեռնամուխ եղել:

-Բալա ջան, գոբելենով Արտակի դեմքն եմ հավաքել, ի նշան երախտագիտության, այդ քաջ տղայի մոտ վախենում եմ գնալ,քաղաքապետը աշխատանքից կազատի որդուս,-ասում էր Հռիփսիմե անունով կինը,- ես ոչ թե միայն իմ ընտանիքի մասին եմ մտածում, այլ իմ քաղաքի ազատագրման համար եմ ուրախանում, մարդս ոնց էլ լինի գործ կգտնի, հունարով է:

_Դուխո՛վ, ազատագրենք մեր սիրելի Էջմիածինը,-խաղում ու գոչում էին բակերից մեկի երեխաները:

-Սո՛ւս արեք,-գոռում էին շենքերի պատուհաններից զգուշավոր ծնողները: