Էջմիածնում սպառնալիքներ են հնչում. գործի են դրվել սիրուհիներն ու մտերմուհիները

10/06/2018 22:31
Էջմիածնում սպառնալիքներ են հնչում. գործի են դրվել սիրուհիներն ու մտերմուհիները

Լուսանկարը՝  Ալվինա Համբարձումյանի  էջից

Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան Մշակույթի պալատի տնօրեն Ալվինա Համբարձումյանը, ով ըստ շրջանառվող լուրերի, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մտերմուհին է, այսօր պալատի սաներին ու նրանց ծնողներին սպառնացել ու հրահանգել է հունիսի 14-ին կազմակերպվող հանրահավաքին չմասնակցել, հակառակ դեպքում սաները կզրկվեն բոլոր նախատեսված միջոցառումներից եւ լուրջ խնդիրներ կունենան տնօրինության հետ:

Մարզի լավատեղյակ մեր աղբյուրը տեղեկացնում են, որ Կարեն Գրիգորյանի եւ իր մերձավոր շրջապատի կանայք ու սիրուհիները, ովքեր տարբեր ենթակառուցվածքներում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, մոռացած կանացիությունն ու քնքշանքը, լծվել են ինքնահռչակ գեներալի ու նրա զավակի պաշտպանությանը՝ իրենց սաներին ու աշխատակիցներին սպառնալով գործազրկությամբ ու ծեծով՝ գրիգորյաններ ընտանիքի դեմ պայքարի դուրս գալու դեպքում:   


Նարեկ