Ծեծկռտուք եկեղեցու բակում՝ կաթողիկոսին հաջողվել է փախչել

10/06/2018 21:51
Ծեծկռտուք եկեղեցու բակում՝ կաթողիկոսին հաջողվել է փախչել

Այսօր, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների ու հոգևորականների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն անցկացնելուց հետո, երբ լքում էր եկեղեցին, նրա հրաժարականը պահանջողները Հայր Կորյունի գլխավորությամբ կաթողիկոսին նվիրված շարական են երգել, հետո սկսել բղավել՝ «Գարեգին, հեռացիր»։

Ինչին հաջորդել է քաշքշուկ, հետո նաև ծեծկռտուք։ Կաթողիկոսին հաջողվել է նստել մեքենան ու փախչել եկեղեցու տարածքից: