Ահայտ անձանց աշխատավարձները՝ քաղաքապետի գրպանում

09/06/2018 21:51
Ահայտ  անձանց աշխատավարձները՝  քաղաքապետի  գրպանում

Էջմիածնի քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյանը, ըստ քաղաքապետարանի մեր հավաստի աղբյուրի, ձևակերպել է մարդկանց, ովքեր իբրև աշխատում են քաղաքապետարանում և ամեն ամիս պետությունից ստացված գումարները դնում է անձնական գրպանը:

Մանվել Գրիգորյանի որդին անվախ հանցագործություն է իրականացնում «գեներալի որդի» տիտղոսի տակ՝ պետությանը պատճառելով հսկայական գումարների վնաս:

 Նույն աղբյուրի փոխանցմամբ, Կարեն Գրիգորյանը առանձնատուն կառուցելու նպատակով համաքաղաքացիներից խլել է նրանց տնամերձները և շքեղ դղյակ՝ կառուցել միլիոնավոր դոլարների արժողությամբ:

Շքեղ դղյակը գտնվում է քաղաքի վերջնամասում, որտեղ ասֆալտապատված է միայն քաղաքապետի տան ճանապարհը, մնացյալ  ճանապարհներն անանցանելի են դառնում անձրևի ժամանակ:

Քաղաքացիները հուսահատ ու անճար միայն թաքուն  ատամ կռճտացնելով են անցկացնում իրենց սև օրը՝ առ  գեներալ-Գրիգորյանի դեմ՝ անիծելով իրենց  ճակատագիրը:Աղբյուրը փաստում է նաև, որ թշնամական հարաբերությունների մեջ է քաղաքապետ Կարեն Գրիգորյանը իր խորթ մոր՝ գնդապետ Նազիկ Ամիրյանի հետ, ամսական  բաժանվող ավարի՝ ահռելի  գումարների առնչությամբ:

Ներկա պահին, քաղաքապետը ջղաձգված վիճակում է, որովհետև լուրեր են հասնում նրան, որ իրենց դեմ հունիսի 14-ի օրը՝  իրենց դեմ դուրս են գալու համբերությունը հատած էջմիածնեցիները:


Անի Մադոյան