Սև ագռավի կռկռոցը

09/06/2018 20:38
Սև ագռավի կռկռոցը
 Երկու կարկառուն ԲՀԿ-ականներ մինչ օրս խորը սթրեսի մեջ են, Նիկոլի կառավարության ձևավորման պահից:
Այդպես էլ փոխվարչապետի պաշտոնով երազախաբ եղավ նախ Միքայել Մելքումյանը, հետո էլ Մկան (Հովիկ Աբրահամյանի) սիրասուն «սև ագռավ» Նառուլիկին էր խորը հիասթափություն սպասվում, ով չգիտես, այս ո՞ր արժանիքի համար էր իրեն մշակույթի նախարար պատկերացնում:
Ինչպես ասում են երազանքն այլ է, իրականությունը՝ այլ…

Ով-ով, բայց Նիկոլը շատ լավ գիտի, թե ով է ժողի Միքոն, ով, ի դեպ, դասախոսի «աշխատավարձով» հասցրել է հսկայական անշարժ գույքի տեր դառնալ:

Շատ ավելի լավ է ճանաչում Նառուլիկին, ով ժամանակին աշխատելով Նիկոլի ենթակայությամբ, մի կերպ էր ապրում ու գոյություն քարշ տալիս:
Դառնալով «շարքային» պատգամավոր, կարճ ժամանակում Երևանի էլիտար թաղամասերում միանգամից մի քանի բնակարանների սեփականատեր դարձավ: Նրա ունեցվածքի մասին, մամուլում տեղ գտած մի քանի հրապարակումներն այդպես էլ անպատասխան մնացին: Այսօր այդ երկուսն էլ ջանում ու փորձում են հաճոյանալ Նիկոլին, մոռանալով անգամ, որ Նիկոլը քանիցս հայտարարել է, որ որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի:

Միևնույն է, իրար հերթ չտալով, 2018թ.-ի հունիսի 7-ին Միքն ու Նառը փութում էին սևացնել հենց այն նույն քաղաքական ուժին, ում հետ իրենք ժամանակին կոալիցիոն գործընկներ են եղել և, ըստ ամենայնի, օգտվել են այդ լայն ու առատ «հնարավորություններից»: Իսկ այսօր նոր իրավիճակ է, մտնելու նոր տեղ…
Ամենևին էլ պատահական չէ, որ ժողովուրդը Նառային արտաքին տեսքի և անդուր տեսքի համար «սև ագռավ» է անվանել, իսկ ժողովուրդը լավ գիտի՝ «սև ագռավ»-ից որևէ լավ բան ակնկալել չարժի:

Հունիսի 7-ին, ԱԺ-ում հետևելով Նառուլիկի հիստերիկ ու էմոցիոնալ ելույթին, մեկ անգամ ևս համոզվում ենք, թե որքան վտանգավոր է չբավարարված «կինը» հասարակության համար, առավել ևս երբ այդ կինը երազում մեկ օր ինքն իրեն նախարար է կարգել:

Հետաքրքիր է Նառուլի կռկռոցը Նիկոլի կառավարության ծրագրին ավելի շատ օգու՞տ տվեց, թե՞…

Սև ագռավի կռկռոցի ժամանակ Նիկոլի դեմքին զզվելի ու տախտկալի հայացք էր իջել: Այ ագռա՛վ, ՀՀԿ-ն արդեն չկա, դու լավ ու ճիշտ կանես, որ պատասխան տաս քո ու քո թիմի արածների ու չարածների համար: Ինչ ուզում ես արա թե´ Գագոն, թե´ Նիկոլը, անգամ նախկին սերդ՝ վաղուց են քեզ արհամարհում:
Նառուլի քաղաքական կենսագրությանը՝ հազար օղորմի…

Արտակ Ամիրյան