Մարդասպան Բույվլին «կմորթե՞ն». Վազգեն Սարգսյանի վատությունը ՝ Էջմիածնին

09/06/2018 20:15
Մարդասպան Բույվլին  «կմորթե՞ն». Վազգեն Սարգսյանի վատությունը ՝ Էջմիածնին


Ռազմական ֆեոդալ  Մանվել Գրիգորյանի, մականվամբ՝ Դևի, սև  օրը 14-ն է, այդ օրը արտերկրներից ժամանած հազարավոր էջմիածնեցիներ՝ Սերգոյանի առաջնորդությամբ , տեղաբնակների աջակցությամբ՝ դուխով  ընդվզելու են իրենց հարստահարողի՝ Մանվելի և յուր որդու՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ՝ նպատակ հետապնդելով ազատագրել Էջմիածինը կեղծ գեներալից, ով հանրության մոտ ունի նաև դավաճանի և քծնող-սողացողի համբավ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական անասնագոմի այս ծանրաքաշ Բույվլը ժամանակին  դավաճանեց իրեն սնած ու պահած՝ ոտքի վրա գեներալ հռչակած Վազգեն Սարգսյանին,  Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, հիմա քծնում է Նիկոլին, վաղը նրան էլ կդավաճանի:

Չմոռանանք նշել, որ առաջինը դավաճանել է կնոջը՝ Կարեն Գրիգորյանի մորը՝  չոլերում գտնելով հանրահայտ Նազիկին:

Սուտ ու հնարովի մարտական հեքիաթներով՝ տասնամյակներ ի վեր լցրել է հանրության ականջները, հսկայական գումարներ ծախսելով  նորաբաց  ամսագրերի և գրքերի վրա:

Ահռելի հարստություն է կուտակել՝ պետությանը վնաս տալով:

Պետական հարկերը գողացել և բռնի կերպով ուղղորդել ընտանեկան բյուջե: Բերենք ընդամենը մեկ օրինակ, տաքսիստների ամսեկան կազմող 2 մլն դրամը պետության գանձանակի փոխարեն մտնում է Մանվելի մյուս որդու՝ Արմանի գրպանը:

Տարիներով գումարեք այս գումարները և տեսեք, թե միայն այս տրանսպորտի միջոցով  քանի միլիարդներ  է գրպանել Մանվել-դևը պետությունից:

Դե մյուսներն էլ հաշվեք և կհասկանաք, թե ինչու՞ է աղքատ Հայաստան երկիրը սրանց նմանների ձեռքում:

Մանվելի առանձնատան նախամուտքը հսկում է վագր՝ որը կերակրվում է Մանվելի բանդայի կողմից գողացված՝ հարակից գյուղերի «անհայտ» կորած  անասուններով:

Ռազմական դաշտը թալանած այս նախկին Բինգոն, ով  ներկայիս պահին դողէրոցքի մեջ է սեփական ժողովրդից սպասվող վենդետայից,  հայտարարություն է տարածել մամուլով, կոչ անելով՝ «մամուլին և քաղաքական գործիչներին՝ քթները չխոթել երկրապահի գործերի մեջ, այլապես՝ կջարդի նրանց գլուխը»:

 Կնետ կպած Բույվլին  հիշեցնենք, որ մամուլը  վաղուց է  նրան «տռաս» քշել,իսկ ԵԿՄ-ն միայն փող քամիչ ապարատ է ծառայել, այնպես որ էլ ստերով չես կերակրի մարդկանց,:

Դև՜, հանուն մեր Եռաբլուրում հանգչող հերոսների՝ հեռացի՛ր ԵԿՄ-ից, , երկրապահն ու՜ր, դու՝ ուր, ա՛յ Քաջ Նազար, հեծի՛ր դռնապահ վագրիդ ու լքիր Հայաստանը:

Ասենք, դու գնալու ոչ մի տեղ չունես, ամեն տեղ կան հայեր, որոնց դու ժամանակին  խեղել ես, «քցել», զրկել տներից ու կուտակած փողերից, տղամարդկային արժանապատվությունները տրորել, նվաստացրել, ստորացրել ,հարազատներին սպանել, կանանց ու աղջիկներին բռնաբարել: Մարդիկ կան, ովքեր մինչեւ օրս  անհայտ կորածներ են համարվում, ըստ շրջանառվող խոսակցությունների:

Նրանցից ողջ մնացածները առանձնակի դաժանությամբ կպատժեն քեզ , եթե օրերից մեկ օր քեզ հանդիպեն: Ու ոչ մի քեզ գովերգող Շամշյան  էլ չի կարողանա քեզ փրկել: Չկա մի գործոն, որտեղ Մանվելի մատը խառը չլինի՝ մարդասպանություն, մարդկային թրաֆիկինգ, թմրանյութերի առք ու վաճառքներ, այն  ամենն ինչը ստոր է ու անմարդկային, կապ ունի օենսդիր, անտառաճանաչ Մանվելի հետ:

Ու Վազգեն Սարգսյանի օգնությամբ  ջրի երես ելած փրփուր Մանվելին այսօր սպառնում է Էջմիածնի տորնադոն՝ Արտակ Սերգոյանը, ով  դրսից եկածների ու տեղաբնակների հետ 14-ին կազատագրի Էջմիածնի թթվածինը խլած Դևից՝ նախկին նախրչի, արշալույսցի Մանվելից:

Հ.Գ. Վագրը  Մանվելի տան նախամուտքն է պահպանում՝ Գագիկ Շամշյանն էլ մամուլով սազն առած՝ գումարի դմաց  գովաբանում է այս դևին՝ խորացնելով երկրում առկա ճգնաժամը:

Էջմիածնի ազատագրման դեպքում հասկանալի է, թե ու՞ր կհայտնվի վագրը, իակ Շամշյա՞նը… Տեսնես  Վովան տեր կկանգնի՞  սեփական շպիոն Օնոյին…

 

Նարեկ