Արամ Մանուկյան. «Չեմ փոշմանել, պայքարն ավարտված չէ»
Դատարանի դահլիճից կալանքից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանն ասաց, որ չի փոշմանել ՊՊԾ գնդի գործողությունների համար:
Հետագա անելիքների վերաբերյալ Արամ Մանուկյանն ասաց, որ բուժման կարիք ունի, բուժվելու է և ուսումը շարունակելու է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի տնտեսագիտության բաժնում:
Հարցին, թե ի՞նչ կասի ՊՊԾ գնդի գործողությունների հետ կապված, Արամ Մանուկյանն ասաց. «Չեմ փոշմանել, կար գաղափար, կար նպատակ, ես որ ասեմ փոշմանել եմ, սխալ կլինի: Իմ հիմնական քայլերի պատճառներից մեկն այն էր, որ ապրիլյան քառօրյային ինձնից տարիքով փոքր տղաներն են իրենց կյանքը տվել, կապիտան Ուրֆանյանին չենք մոռացել: Մեկը ես չէի կարող այդ ամենը մոռանալ, ուրանալ, ես էլ իմ պարտքն եմ համարել հայրենիքիս իմ սերը ցույց տալ»:
Արամ Մանուկյանն ասաց, որ պայքարն ավարտված չէ.«Սպասենք տղերքը բոլորը դուրս գան և ողջ հայությամբ՝ Արցախի, ՀՀ-ի և աշխարհի հայությամբ 400 հզր. քմ տարածքը հետ բերենք»:

- Տաքացուցիչներ բացակա չդնելու եւ գնահատականների դիմա՞ց
- «Զատիկում» թույլ չտվեցին հանդիպել երեխային
- Ինչպես են խարդախներն ու գողերն օգտվում հեղափոխության արժեքներից
- Հրապարկ. Ամենօրյա ռեժիմով պատրաստվում են իշխանափոխության
- Մարզպետի եղբայրը վթարի է ենթարկվել
- Մտավոր հետամնաց, անձնագիր չունեցող 27-ամյա Արշակը՝ թրաֆիքինգի զո՞հ
- ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին
- ՏԻՄ ընտրություններ
- ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ԿԳՄՍՆ-ի դիմաց. ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները սպասում են Արայիկ Հարությունյանին
- Ուշադրություն, Սկանդալային բացահայտում է լինելու