Փնթիների պարտությունը մոտենում է վախճանին

08/06/2018 22:13
Փնթիների պարտությունը մոտենում է վախճանին

Կոչ աշխարհասփյուռ Հայերին։ Հունիսի 14ին բոլորիս պարտքն է դուրս գալ և պահանջել արդարություն մեր քաղաքում մեր Սուրբ քաղաք Էջմիածնում,որը բազում տարիներ շղթայված է եղել վախի ու անօրինականության մեջ։
Արտերկրում ապրող հայեր, շատ շատերտ այսօր Հարենիքում եք, իսկ այն Էջմիածնեցիները եթե չեն կարող գալ Հայաստան` վստահ եմ որ այստեղ կունենաք շատ հարազատներ բարեկամներ կարող եք կոչ անել նրանց որպեսզի գան և միանան մեզ։ Կանգնեն իրենց քաղաքացու կողքին, ուս ուսի տված որպես քույր ու եղբայր որպես հարազատ և ի վերջո որպես ուղղակի Էջմիածնեցի։
Այսօր քաղաքում տիրում է մի իրավիճակ որը հնարավոր չէ այլևս վերահսկել։ Տեսնելով այս անօրինությունները և լսելով բազմաթիվ քաղաքացիների խնդիրների մասին ուղղակի որպես Հայ մարդ անկարող ենք լռել։
Ես որպես հայրենասեր հայ ու որպես սրտացավ քաղաքացի իմ պարտքը համարեցի գալ ու լինել իմ քաղաքի ու իմ քաղաքացու կողքին եվ կատարել իմ քայլը։ Եթե այսօր ձեր վախը չկոտրեք ու դուրս չգաք վաղը ինքներդ ձեր ներսում ձեզ չեք ների որ այս ոչ պակաս պատմական օրը չեղաք ձեր քաղաքացու կողքին։
Արդեն 1անգամ հաղթել ենք ու տեսել ենք միասնական լինելու ուժը։ Հիմա հերթն է որ հեղափոխություը հասնի Էջմիածին։ Արդեն ժամանակն է որ մեր քաղաքացին հպարտանա իր քաղաքով,արդեն ժամանակն է որ մեր քաղաքը օրինակ լինի բոլորի համար։ Վերացնենք բոլոր շղթաները,վախերը,անօրինությունները և Էջմիածինը վերադարձնենք Էջմիածնեցուն։

Փնթիների պարտությունը մոտենում է արդեն իր վախճանին: Հիշեք միշտ իմ համար Գեներալները Արկադի-Տեր Թադեվոսյանի նման մարդիկ են, պատերազմի հրամանատարները Սասուն Միքաելյանի պես մարդիկ են,որոնց համեստության առջև խոնարհվել կարելի է: Դուք անգամ համացանցային դիմակյության մեջ պարտվեցիք եվ վաղը պարտվելու եք նաև փողոցում: Մերը՝ Ազատ էջմիածնեցու պայքար է, որը մոտ օրերս կվերածվի հաղթանակի: 
Մերժել ֆեյք էջերին..


Արտակ Սերգոյան