Նիկոլի իշխանությունն էլ ձուկը պոչից է բռնում

07/06/2018 23:35
Նիկոլի իշխանությունն էլ ձուկը պոչից է բռնում

Շիրակի մարզում իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել անասնաբույժները։ Թիրախում առայժմ Հոռոմ գյուղի անասնաբույժն է, տեղեկացնում են մարզից, եւ զարմանում, թե Նիկոլը թողած կարեւորագույն խնդիրները հետապնդում է անասնաբույժներին, որոնք նպաստառուների համար նպաստ համակարգից օգտվելու հնարավորություն են ստեղծում։

-Փոխանակ ձուկը գլխից բռնելու, Նիկոլն ընգել է թրքոտ անասնաբույժների հետեւից, է ի՞նչ անեն էդ խեղճերը, մի կով գրեն՝ չգրեն, որ մե 1000 դրամ առնեն, թող ես պետությունը աշխատավարձ տա իրենց։ Ընկել են անասնաբույժի հետեւից, նույնիսկ ծիծաղելի է, ամո՛թ։ Էս թոզ փչոցի է, Նիկոլը թոզ ու դուման կենե, որ հեչ բան չջոգեն, բայց մի քիչ էլ կսպասենք, հետո կերեւա,-դժգոհում են մարդիկ։  


Հերմինե Մանուկյան