Կոկաին, բանտ, կառավարություն. Հայաստանի փոխվարչապետի օգնականի տարօրինակ կենսագրությունը

07/06/2018 09:46
Կոկաին, բանտ, կառավարություն. Հայաստանի փոխվարչապետի օգնականի տարօրինակ կենսագրությունը


Տիգրան Ավինյանի նոր խորհրդականի անունը հայկական լրատվամիջոցներում արծարծվել է դեռ 10 տարի առաջ, երբ դարձել է «02» հաղորդումներից մեկի հերոսը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: Մուրադյանը եղել է Օդեսայում գլխավոր հյուպատոսը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր օգնականը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Գեորգի Մուրադյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,-նշված է որոշման տեքստում:

Մուրադյանի անունը հայկական լրատվամիջոցներում արծարծվել է դեռ 2000-ականների կեսերին, երբ «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, ըստ որի՝ ԱՄՆ-ից Գ. Մուրադյանի անունով ուղարկվել է ծանրոց. մեծ տրամաչափի մոմեր՝ իրենց մոմակալներով: «Հրապարակ» թերթը գրել է, որ դեռ ԱՄՆ-ում երկրի հատուկ ծառայությունները բացահայտել են, որ մոմերի մեջ թաքցված է թմրանյութ՝ կոկաին, ինչպես պարզվել է՝ մոտ 300 գրամ, որը բավականին լուրջ քանակություն է: 

Ըստ թերթի` Մուրադյանն ինքն անձամբ չի գնացել ստանալու «ծանրոցը», այլ համոզել է իր ծանոթ երկու աղջիկներին անել դա իր փոխարեն` նրանց տալով մի անդորրագիր… Աղջիկները գնացել են ստանալու ծանրոցը և տեղում ձերբակալվել։ Նրանք անմիջապես պատմել են, թե ինչպես է Գեորգի Մուրադյանը «պադստավկա» արել իրենց: Բնականաբար, Մուրադյանին անմիջապես ձերբակալել են, որից հետո ԱՄՆ-ում ձերբակալել են նաև նրա հանցակցին: Մուրադյանը դատապարտվել է, բայց մի որոշ ժամանակ անց հայտնվել է ազատության մեջ։

Աղբյուր