Արցախի ԱԱԾ պետը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից

06/06/2018 17:37

Արցախի ԱԱԾ պետը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից


Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը եւ նրա տեղակալ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Այս մասին հունիսի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարված Արայիկ Հարությունյանը:

Հունիսի 6-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը:

Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: