«Իրականությանը չհամապատասխանող հրապարակումներին սառնասրտորեն ենք վերաբերվում»

05/06/2018 23:37
«Իրականությանը չհամապատասխանող հրապարակումներին սառնասրտորեն ենք վերաբերվում»

«Հայկական Ժամ»-ը մի քանի անգամ ազգաբնակչության խնդրանքով անդրադարձել է Մեծամորի բժշկական կենտրոնում առկա շենքային մի շարք թերություններին եւ մասնագետների պակասին, պատճառաբանելով, որ   բ/կ-ի նախկին տնօրեն Սարգիս Խաչատրյանի տեղափոխվելն էր Արմավիրի բժշկական կենտրոն։ Ըստ մեր զրուցակիցների տնօրենը գնաց Արմավիրի բ/կ իր հետ տանելով լավագույն բժիշկներին, որից հետո Մեծամորում չկա համապատասխան մասնագետներ, հատկապես վիրաբույժ։

 Երբ այս խնդրով հեռախոսազրույց ունեցանք Սարգիս Խաչատրյանի հետ, նա պարզաբանում տալով հարցին ասաց։

-Ես երկար տարիներ աշխատել եմ Մեծամորի բժշկական կենտրոնում եւ փայլուն հվանդանոց եմ պահել, այժմ հինգ տարի է աշխատում եմ Արմավիրի բ/կ-ում, եւ աշխատում ենք ավելի լավ աշխատել։ Իսկ ինչ մնում է, որ իմ հետ այստեղ եմ բերել լավագույն բժիշկներին, ապա տեղեկացնեմ, որ  միայն վիրաբույժն է ինձանից հետո տեղափոխվել այստեղ։ Եւ բավականին դրական արդյունքներ գրանցել կարճ ժամանակահատվածում։ Ես Արմավիրի բ/կ-ում մասնակցել եմ հայտարարված մրցույթին եւ 2011թ-ի դեկտեմբեր ամսից աշխատում եմ։ Իսկ իմ վիրաբույժ ընկերը եկավ հունվարի 17-ին,եւ մեկ ամսում կարողացավ դրական արդյունք գրանցել՝ մեկ ամսում միանգամից 3 միլիոն 200 հազար վիրաբուժական վճարովի ծառայություն մատուցելով։ Իսկ նախկինում այս նույն ծառայությունը եղել է ամենաշատը 2 միլիոն  800 հազար դրամի։ Եւ բացի վճարով ծառայություններից ավելի կարեւոր ենք համարում լավ մասնագետները, հոգատար վերաբերմունքը հիվանդ այցելուների նկատմամբ։ Եւ ամենակարեւորը՝ պայքար անտարբերության դեմ, անտարբերությունը դա չարիք է յուրաքանչյուր բնագավառում, մենք բոլոր կոնֆերանսներին մոտ 30 րոպե հատկացնում ենք այս թեմային, այսինքն անտարբերություն չպետք է լինի բուժհաստատության ներսում, հիվանդների, դեղորայքի, սանիտարահիգենիկ վիճակի եւ հիմնարկում տիրող յուրաքանչյուր դետալների նկատմամբ։

-Օրերս մամուլում հրապարակումներ եղան Արմավիրի բժշկական կենտրոնում տիրող Ձեր կողմից ամսեկան բուժաշխատողներից «նալոգներ» հավաքելու մասին։

-Ես ապրելու խնդիր չունեմ, որ բուժաշխատողների չնչին աշխատավարձից օգտվեմ։ Մեր բուժհիմնարկի աշխատողները, ինչպես նաեւ ես, սառնասրտորեն ընդունեցինք այդ հոդվածը, քանի որ նման երեւույթ գոյություն չունի  այստեղ։ Ես այս կենտրոնը ընդունել եմ 88 միլիոն դրամ պարտքով, դրան գումարած նաեւ ընթացիկ պարտքեր, այսինքն միասին մոտ 100 միլիոն պարտք։ Եւ շարունակելով աշխատել 2012թ-ին, երբ ստուգում էինք պարտքերին վերաբերող փաստաթղթերը ընդհամենը 1 տարում իջել եւ դարձել էր 11 միլիոն։ Այսինքն ստվերը բերեցինք բարձր մակարդակի, դժվար էր, բայց կարողացանք կարգավորել շատ խնդիրներ։ Իսկ ինչ մնում է մարզպետի կադր լինելուն, ապա ասեմ, որ երբ ես աշխատում էի Մեծամորում այդ ժամանակ Աշոտ Ղահրամանյանը մարզում չէր, մրցույթ է հայտարարվել մասնակցել եմ եւ նշանակվել Արմավիր բ/կ-ի տնօրեն։ Արա Աբրահամյանի քրոջ ամուսին լինելու համար էլ չեմ ամաչում, քանի որ նա այստեղ ոչ թալան է անում, ոչ էլ բիզնես ունի։ Հակառակը, եթե կարողանում է օգնում է։ Պետք չի մարդուն փորձել հեղինակազրկել առանց բավարար հիմքեր ունենալու։ Մենք առանց այն էլ սուղ միջոցներով կատարում ենք մեր աշխատանքը, բավականին ծանրաբեռնված եւ բարեխիղճ ձեւով։ Այլ ասելիք չունեմ։