Պղտոր ջրում ձուկ որսացողները

03/06/2018 09:56
Պղտոր ջրում ձուկ որսացողները

«Նոր Հայաստանի» գործընթացներում, ընդվզումները՝ մանր ու խոշոր իշխանությունների դեմ, դարձել են օրվա հրամայական: Սակայն, այս ենթատեքստում, ցավալիորեն, ավելացել են նաեւ «պղտոր ջրում ձուկ որսացողները»:

Թացը չորին խառնված՝ ընդվզումների ֆոնինշատ հաճախ, անձնական վրեժից ու նկրտումներից դրդված, ալիքը հասնում է նաեւ մարդկանցովքեր բարձրացված աղմուկի զոհ են դառնում, առանց ուսումնասիրելու բողոքի հիմնական պատճառները:


Երեկ մամուլով լուր սպրդեց, որ Լոռվա մարզի միասնական Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա վարդանյանը կասկածվում է բյուջեից 6,7 մլն դրամ յուրացնելու եւ պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ


Մեղադրանքի հիմքում ընկած էոր Սերյոժա Վարդանյանըօգտագործելով պաշտոնեական դիրքը, 2013թհունիսից Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն է ձեւակերպել Երեւանի մի բնակչուհու, 2017թ  հունվարիցորպես դռնապահՄեծավան գյուղից մի տղամարդու, իսկ 2014թ դեկտեմբերից համայնքապետարանում իբրեւ հնոցապահ, դարձյալ Մեծավանից մի կնոջ, որոնք իրականում չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ մինչ օրս դուրս գրված աշխատավարձի գումարները, ընդհանուրմոտ 6.712.000 դրամյուրացվել է:


Բացի այդ, Վարդանյանը, նույն եղանակով, սոցիալական օգնության ցուցակներում, որպես անապահով ընտանիքների անդամներ է ձեւակերպել Մեծավան գյուղից ութ բնակչի, սակայն նրանք իրականում չեն ստացել օգնության ընդհանուր՝ 280.000 դրամը, որը նույնպես յուրացվել է:


Քանի որ «Հայկական Ժամ»-ն  ակտիվ հետեւել էր միասնական Մեծավանի ընտրությունների ու  դրան հաջորդող իրադարձությունների ընթացքին, մեր կայքը փորձեց պարզել ինչ է տեղի ունեցել իրականում:


Նշենք նաեւ, որ միավորված գյուղերի մի քանի ծպտյալ ղեկակավարներ՝ պայքարելով Սերյոժա Վարդանյանի դեմ, կարողացել էին վերջինիս մոտ ազգականին թիրախավորել՝ առաջադրելով թեկնածությունը Ս. Վարդանյանի դեմ, իսկ պարտությունից հետո, Ձունաշող համայնքի ղեկավարը, ով գլխավորում էր «կոդլ»-ը, սպառնացել էր հաշվեհարդար տեսնել գյուղապետի հետ, խոստանալով, որ ինքը չի աշխատելու որպես վարչական ներկայացուցիչ: 



Մարզի իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, այս բողոքի ետեւում էլ կանգնած է վերը նշված անձնավորությունը:

Երբ այս մասին, հեռախոսային կապի միջոցով փորձեցինք ճշտել Մեծավանի համայնքի ղեկավարից, նա խուսափեց պատասխանել այդ հարցին: 

Ստորեւ ներկայացնում ենք Սերյոժա Վարդանյանի հետ հեռախոսազրույցի սղագրությունը.


Պրն Վարդանյան, տեղեկություններ ունենք, որ իրավապահներին ձեր դեմ ուղղված բողոքի հեղինակը ձեր գործընկերն է՝ նախկին Ձյունաշող համայնքի ղեկավարը:


Ես չունեմ նման տեղեկությունը, չեմ հավատում ձեր ասածին:


Համայնքների միավորումից հետո, ըստ մեզ հասած տեղեկությունների, նախկին Ձյունաշող համայնքի ղեկավարի փաստաթղթերում, բավականին լուրջ հակասություններ կան, այսքանից հետո չե՞ք պատրաստվում, դուք էլ նրա դեմ հակաքայրել ձեռնարկել:


Ինչի՞ համար, խնդրում եմ ուրիշ հարցեր տվեք, փոխեք թեման:


Ձեզ մեղադրում են այն բանի համար, որ Երեւանի մի բնակչուհու, տարիներ շարունակ ձեւակերպել եք, որպես Մշակույթի տան տնօրեն, ով երբեք չի եկել աշխատանքի:


Սու՛տ է, բացարձակ սուտ: Մեծավան համայնքն ունի շատ լավ Մշակույթի շենք, գործող, իսկ տնօրենը մեր համայնքի բնակչուհի Էլմիրա Սոլոյանն է, բնակվում է Մեծավանում՝ Աբովյան 30 հասցեում:


Ասում են, թե նա Երեւանում է ապրում…


Ընդհամենը մի քանի օր է Երեւանում, երեխային Երեւան է տարել՝ առողջական լուրջ խնդիրներ ունի, շնչառական ապարատի հետ կապված: Մեկ շաբաթ առաջ, Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված մի մեծ ու շքեղ միջոցառում էր կազմակերպել գյուղում, կարող եք մեր սայթում տեսնել, թե դա ինչ հրաշալի միջոցառում էր, ինչպե՞ս կարող է Մշակույթի տան տնօրենը չաշխատի, գյուղում չլինի ու նման գեղեցիկ միջոցառում կազմակերպի: Այնտեղ տարբեր խմբակներ են գործում, պարի, սպրոտային եւ այլն, տարբեր միջոցառումների են մասնակցել, տարբեր մրցանակներ բերել:

 

Իսկ դռնապահը՞, ասվում է, որ իրականում ոչ մի դռնապահ էլ չկա ու չի գալիս աշխատանքի:


Դռնապահը Խանաղյան Կոլոմբոսն է, նա գրանցված է որպես դռնապահ ու օգնում է քրոջ տղային՝ Զավենին, նա գյուղապետարանի հարեւանությամբ է ապրում, թեւը կտրած մարդ է, 60 տարեկան, ո՛չ կին ունի, ո՛չ երեխաներ, մի մայր ունի՝ հաշմանդամ: Առավոտից իրիկուն Զավենը գյուղապետարանում է, կարող եք ցանկացած մեկին հարցնել:

 

Իսկ հնոցապահը՞…


Հնոցապահը Դումիկյան Սիրանույշն է, նրան էլ ամուսինն օգնում է, բացի հնոցապահի, բոլոր գործերն անում են՝ հա՛մ մշակույթի տանը, հա՛մ մանկապարտեզում, հա՛մ գյուղապետարանում: Ասեմ նաեւ, որ հնոցապահի աշխատանքը սեզոնային է ու հունիսի մեկից ազատված է աշխատանքից մեկ էլ կընդունենք նոյեմբեր ամսին:

 

Ինչ վերաբերվում է բողոքում նշված յուրացված 280 հազար դրամին, որն իբրեւ որպես սոցօգնություններ է բաժանվել, Սերյոժա Վարդանյանը պատասխանեց.


Ախր սա գյուղ է, ում հարցնեք միաբերան կասեն, թե քանի ընտանիքների եմ օգնել, ուսանողների, հիվանդների, անհարմար է, ես ինձ ո՞նց թույլ կտայի ուրիշի անունով գրանցված սոցօգնությունները յուրացնեի: Այդ բոլոր անունները, որ գրված են, որ սոց օգնություններ ենք հատկացրել, դրանք բոլորն էլ ուղղվել են այն մարդկանց, ովքեր չեն կարող իրենց հարկերը մուծել՝ ջրի, հողի եւ այլն:  Սոցօգնություն հատկացնելով մենք օգնել ենք, որ այդ մարդիկ իրենց կուտակված պարտքերը մարեն՝ հետագա խնդիրներից խուսափելու համար…

 

Որքա՞ն են համապատասխանում իրականությանը համայնքապետի պարզաբանումները՝ կպարզեն իրավապահները, իսկ մեզ մնում է հույս հայտնել, որ ստեղծված իրավիճակն արագ կհարթվի, հակառակ դեպքում, Հայաստանում հարցերը կլուծվեն «շանտաժի» լեզվով, ինչի արդյունքում կխժռվի հասարակության առողջ կորիզը: