Հայաստանի տարբեր մարզերում նշվեց մանուկների պաշտպանության տոնը

01/06/2018 21:23
Հայաստանի տարբեր մարզերում նշվեց մանուկների պաշտպանության տոնը

Արմավիրի մարզի Լուկաշին եւ Հացիկ համայնքներում մեծ շուքով նշեցին երեխաների միջազգային պաշտպանության օրը։ Հետխորհրդային տարիներից ի վեր, Լուկաշին համայնքի բնակիչները միայն հաճելի հուշերով էին խոսում գյուղի այգու  մասին, որը տարիներ ընթացքում աղբանոցի էր վերացվել։

Այսօր գյուղի ողջ հասարակության համար տոն էր՝ նախեւառաջ վերագտել էին իրենց այգին:

-Վերջին տարիներին ընթացքում համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի բարեխիղճ աշխատանքների շնորհիվ համայնքը շտկեց մեջքը,- պատմում են համայնքաբնակները,- Որի վառ ապացույցն է  երեխաների եւ բնակչության այսօրվա բարձր տրամադրությունը։

Ամեն րոպե ավելանում էին տոնի մասնակիցները, անկախ տարիքից, նույնիսկ տատիկներն ու պապիկներն էին ուրախանում եւ պաղպաղակ ուտում մանուկների հետ։


Իսկ Հացիկ համայնքում տոնը նշվեց դպրոցում, տեղական իշխանության, մանկավարժական կոլեկտիվի եւ ծնողների մասնակցությամբ։ Բավականին գեղեցիկ միջոցառում-հյուրասիրություն էր կազմակերպված դպրոցի բակում, տնօրեն Տաթեւ Մկրտչյանի նախաձեռնությամբ:



Կոտայքի մարզի Քասախ համայնքում էլ երեխաների տոնին նվիրված միջոցառումը անցկացվում էր համայնքի մսուր-մանկապարտեզում, որն այնուհետեւ շարունակվեց նաեւ մշակույթի տանը։ Այստեղ եւս ներկա էր գտնվում համայնքի ղեկավար՝ Արա Մկրտչյանը, նա երեխաներին մաղթեց առողջություն եւ անհոգ մանկություն։