Քաղաքապետն իր անգործության մեկնաբանությունը գտել է

31/05/2018 21:54
Քաղաքապետն իր անգործության մեկնաբանությունը գտել է

Օրերս, Ալավեդի քաղաքում գործող «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանը տոնել է քաղաքում իր գործունեության 13-ամյակը։ Քաղաքում բարեգործական ճաշարանի հիմնադրման օրը նշելու համար հրավիրված է եղել նաեւ Ալավեդի քաղաքի ՀՀԿ-ական քաղաքապետ Սասուն Խեչումյանը։ Նա քաղաքում առավել հայտնի է որպես խոզապահ ու ֆերմայից դուրս էլ իրեն պահում է ինչպես անասնագոմում. «հո՜յ, հե՜յ...» կանչելով է խոսում: Նմանատիպ մի իրավիճակում էլ հայտնվել է Ճաշարան այցի ժամանակ։

-Դե ինքը, որ միշտ խոզեր ու կովեր է պահել, իրեն թվաց թե մտել է ախոռ, իբրեւ կենաց էր ասում եւ ճառ կարդում։ Մեկի գլուխն էր շոյում, ժառգոնով էլ խոսում էր ձեռքը տնկած վեր, թե. «Ինչ անում ենք ժողովրդի համար ենք անում, բա՜ մոքիր ջա՜ն...»։ Ասում էր ու «մոքիրի» գլուխը շոյում, մեկին գրկում էր, մեկին՝ համբուրում՝ քաղաքապետ խոզապահ Սասունը տարերքի մեջ էր ընկել։ Բա դա քաղաքապետի պահվա՞ծք է, էդ խոզապահը հանրապետականի միակ թեկնածուն էր, էլ ուրիշ թեկնածու, կարգին մարդ էլ չկար, որ ընտրեինք,- ներկայացնում են ալավերդցիները։

Ի դեպ, պատմում էին նաեւ, որ քաղաքապետի ընտրություններին իր խանութ-շտաբում Սասուն Խեչումյանը իր ակտիվիստների հետ, որպես ընտրակաշառք ջեմով կոնֆետներ, աղ ու մակարոնեղեն  բաժանելով է ընտրվել։ Ու հիմա անգործության մատնված քաղաքապետը մեծամտանում է, թե շատ գործեր է անում, կարիքավոր ընտանիքների է օգնում, ասելով.

-Էնա՜ 10-15 հազար դրամ եմ հատկացնըմ մարդկանց ապրըմ են, իմ ձեռը ի՞նչ կա, որ չեմ անում այ ժողովուրդ։ Քաղաքապետին ո՞վ է փող տալիս, որ գործ անի,-արդարանում է ժպտադեմ Սասուն Խեչումյանը։

Անի  Մադոյան