Սիլվայի տան փլուզման սպառնալիքը ահաբեկում է նաեւ հարեւաններին

31/05/2018 14:26
Սիլվայի տան փլուզման սպառնալիքը ահաբեկում է նաեւ հարեւաններին

«Հայկական Ժամ» կայքին է դիմել Ստեփանավան քաղաքի բնակչուհի՝ Սիլվա Վարդումյանը՝ տեղեկացնելով, որ ապրում է նախկինում զինվորականների համար հատկացված փայտյա տնակում, որն սպառնում է մի օր փլվելու է ընտանիքի գլխին։ Սիլվայի ամուսինը վաղուց է մահացել, չունենալով ոչ մի օգնող ձեռք, 20 տարի միայնակ մայրը երեք երեխաների է խնամում, որդին զինվորական ծառայության ժամանակ վախից հիվանդություն է ձեռք բերել, առողջական խնդիրներ ունի, իսկ  տան պայմաններն ավելի են սրում հիվանդ տղայի առողջական վիճակը:


Фото Հայկական Ժամ.

-Ամաչում էի զանգահարել, բայց ստիպված էի։ Տանիքից ջուրը չռում է տան մեջ, ջրի մեջ ենք քնում, դե չենք էլ քնում գրեթե։ Աղջկաս երեխաների հետ ուղարկել եմ քրոջս տուն ապրելու։ Ցելոֆաններով պատսպարվում ենք անձրեւից, տղաս արդեն հոգեկան խնդիրներ է ձեռք բերել։ Տեղս էնքան նեղն էր, որ ձեզ եմ զանգահարել, արդեն համբերությանս բաժակը լցվել է ստիպված եմ բարձրաձայնել եւ խնդրել, որ մի բան անեն, ինձ ու երեխաներիս փրկեն անտուն մնալուց։ Հասցնում եմ հիվանդ տղայիս թոշակով դեղերը գնեմ ու հաց առնեմ,- ներկայացնում է հուսահատված Սիլվան։


Ըստ հավաքված հարեւանների, ընտանիքի խնդրին ծանոթ են տարածաշրջանում, բայց ոչ մեկ չի փորձում աջակցել կարիքավոր ընտանիքին, իսկ պետական հոգածությաան մասին խոսք անգամ լինել չի կարելի։