«Զորացրված» Ձյաձ ՆԱՌ-ը՝ կոֆեի բաժակ էլ ա նայում

31/05/2018 08:42
«Զորացրված» Ձյաձ ՆԱՌ-ը՝ կոֆեի բաժակ էլ ա նայում
Երեկվա hzham.am-ում տեղ գտած՝ ԱԱԾ-ն կբացի՞ սրա ստի ու կեղծիքի դավթարը սկանդալային հրապարակումից հետո, ասում են, Ալիկ Սերկեւիլի հնադարյա սրճեփի համբավ ունեցող՝ Վենետիկյան, օ՜՜՜՜ ներողություն,  ոստիկանության զորքերում «զորացրված» Նառան լրբությունն է դրել ոստիկանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ, ու պահանջել, որ հանուն հին ժամանակների գործած ….-ի, ու հանուն իրենց ֆերմայի, պետք է ասպատակի՝ իր ու իր սիրելիների դեմ վատ արտահայտվողների դեմ:

Սա ասում են՝ թազա գիրք ա սկսել գրել՝ մեր հրապարակումից հետո:

Ըստ նույն խոսակցությունների, երբ այս ծիկինին, կամ ինչպես շատերն են նրան հիշատակում՝ ձյաձուլկինին մի խելոք փորձել է բացատրել, որ նոր ղեկավարություն օրոք, չի կարելի պայթել, ձյաձուլիկ Նառան հոխորտացել է՝ ասելով, թե թքած ունեմ բոլոր նորերի ու հների վրա:

Յա, իրո՞ք:

Ասում են, էս խոխային զգուշացրել են նաեւ ֆեյսբուքի ֆեյքերին ու մեռած հոգիներին կապ չտա ու տեղը վեր ընգնի, ինչից հետո սա Մարքրիտի դեմքով հեռացել է, ասելով, որ ինքը հազար հատ պետեր, շեֆեր ու նենց բանե՜՜՜ր ա տեսել, որ իրան դիտողություն անելու չի…

Շատ են խոսում, որ շատ ու շատ ինֆորմացիաներ հենց ձյաձյուլիկ Նառայի միջոցով է դուրս հորդում այս ու այնտեղ, ով ընդունելության երեկոներ եւ ցերեկոներ է կազմակերպում տարբեր հասցեներում՝ Երեւանի գիշերներում:

Անգամ իր խելքին մի քանի թուղթ փչացնողների է նա կոնկրետ տուն հրավիրում, ուղղություններ տալիս, ու ինչ-որ բաներ հունցում: Ասում են՝ մեկ-մեկ էլ կոֆեի բաժակ ա նայում ու իր ցնդած մտքերից մեջբերում, թե բա չեք ասի՝ ժուկով ժամանակով Արարատի մարզպետարանում դռան պռուժին էի, հիմա տեսեք՝ ուսադիրով իմ…

Տենաս՝ սա Շոռն ու Շոռշոռը ֆիլմը տեսել ա՞, մի կերպար, տպավորությունս ա, թե ձյաձ ՆԱՌ-ը՝ մեկին նման ա:

Մաքսիմ Նազարյան