Շիշ Մելոն լքու՞մ է քաղաքականությունը

29/05/2018 19:33
Շիշ Մելոն լքու՞մ է քաղաքականությունը

ՀՀԿ-ից- ԲՀԿ, ՕԵԿ-ից -ՀՀԿ ու հիմա դարձյալ ԲՀԿ-ում դիրք գրաված պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շիշ Մելո անունով հայտնի օլիգարխը, համառ լուրերի համաձայն պատրաստվում է լքել քաղաքական դաշտը՝ իր ողջ հմայքով:


Շրջանառվող լուրերի 
համաձայնը. Շիշ Մելոն, ում մտերիմ շրջապատը բազում առիթներով է հայտնվում սկանդալների մեջ, այելեւ չի ուզում մնալ քաղաքական ասպարեզում, համարելով որ նա այդ կերպ հեռու կմնա՝ գալիք քաղաքական վայրիվերումներից: Այս օրերին, միակ բանը, որ ուրախացնում է Շիշ Մելոյին այն է, որ պաշտոններին հրաժեշտ տվեցին իրավապահ ոլորտի գայլերը, ովքեր սրանից մի որոշ ժամանակ առաջ թույլ չտվեցին առերեսվել քրեական աշխարհի դեմքերից մեկի՝ Ազատանցի Պետոյի հետ, ով Սարանիստ գործարանում տեղի ունեցած «ռազբորկաներից» մեկի ժամանակ փորձել էր հարվածներ հասցնել պատգամավորի ուղղությամբ:


Այժմ Մելոն առավել կարեւոր գործով է զբաղված. նա կրկնօրինակում է Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին ու առանձնատներին, եւ հիմա էլ մի մեծ պրոյեկտի վրա է աշխատում, որի մասին առավել մանրամասն կխոսենք՝ հաջորդ հրապարակման ժամանակ:


Մաքսիմ Նազարյան