Ինչո՞ւ փոխվեց մեր ժողովրդավար վարչապետը

28/05/2018 23:29
Ինչո՞ւ փոխվեց մեր ժողովրդավար վարչապետը
Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ օրերս փակ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և որոշ գործարարների հետ, ինչպիսիք օրինակ՝ Սամվել Ալեքսանյանն է, Արման Սահակյանը՝ «Նեմիրոֆի Արմանը», «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը, «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը, Ջերմուկի Աշոտ Արսենյանը, Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը և այլք: Նշենք, որ այս գործարարները երկար տարիներ աշխատել են այն ժամանակվա Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ունեն նրա հետ ինչպես բիզնես շահեր, այնպես էլ ընկերական հարաբերություններ:

Բայց ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ այս մասին չբարձրաձայնվեց: Ամեն մի տեղեկության դեպքում վարչապետը Live-երի միջոցով տեղյակ է պահում, իսկ հիմա….  Հետաքրքրական է, սակայն, ուղիղ եթերների մեծ սիրահար վարչապետի քաղաքականության այս փոփոխությունը: Ինչպե՞ս է ստացվում, որ   բաց քաղաքականություն վարող վարչապետը սկսում է Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարների հետ փակ հանդիպումների գնալ: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այս մասին նույնիսկ մեկ անգամ չխոսվեց: Միթե, այս մասնի խոսելն ավելի կարևոր չէր, քան խոհանոց, բաղնիք, զուգարանի մասին պատմելը:

Հեղինակ՝ Ազատ խոսք