Ո՞ւր է նայում ԱԱԾ-ն. Գագուլիկի գազալիցքավորման կայանը հարկեր չի վճարում

26/05/2018 08:47
Ո՞ւր է նայում ԱԱԾ-ն. Գագուլիկի գազալիցքավորման կայանը հարկեր չի վճարում

Սա ՀՀԿ խառնակիչ, ստաժավոր «գործ տվող» պատգամավոր, շատ հաճախ էլ Տավուշեցու անունից հանդես եկող Գագիկ Մելիքյան ՄԵՐԺՎԱԾԻՆ պատկանող գազի լիցքավորման կայանն է , որը տարիներ շարունակ խուսափել է հարկեր ճարելուց:

Պարզ պատճառով. Նախ Այս ՀՀԿ-ական «գործ տվող»-ի խնամին Բերդի քաղաքապետ Արթին Մանուչարյանն է, ով բոլորովին վերջերս դարձյալ հաջողացրեց ԲԵրդի քաղաքապետի աթոռը, իսկ տնտեսական ապավենը՝ հանրահայտ Ֆլեշի Բարսեղն է, ում անունը այս ու այնտեղ շահարկելով Գագուլիկը փորձում է սեփական գործերն առաջ տանել:

Ահա , թե ինչ բան է խառնակչությամբ զբաղվելն ու սադրանքներ հյուսելը. արդյունքում Բերդ քաղաքի հուշարձանի հարեւանությամբ, տարիներ ի վեր՝ գործում, եւ պետությանը առանց նեղություն պատճառելու՝ հարկեր վճարելու Գագուլիկի գազի լիցքավորման կայանը, գազ է , որ վառում է, փող է որ լվանում է:

Մինչդեռ այսօր ընկած փնտրում ենք, թե ու՞ր են պետության փողերն ու ինչու՞, կամ ու՞մ շնորհիվ է քերած պետական բյուջեն:

Ահա՝ այս ՀՀԿ-ական խոտանի, ով հերիք չէ, «բեսպրեդելությամբ» խուսփել է պետական հարկերն ու տուրքերը մուծելուց, դեռ մի բան էլ. ձեռի հետ թեյավճարներ է «բռնել» սահմանամերձ Տավուշի բնակիչներից: Ասել է, թե աչքը չի կշտանում, կամ էլ փայատերերի փայն է գնալով շատանում…

Գագուլիկը, մեկ անգամ չէ, որ իր նեղ շրջապատում, տրտնջացել է, թե ինչու՞ պիտի ամեն ամիս իր վառած գազից փայ հանի ԱԺ անբիզնես փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի համար, ով Գագոյի «գազի գլխին նստած» գազ է տալիս:

ՀՀԿ-ի անունը պարբերաբար խայտառակող Գագիկ Մելիքյանը, ով շրջապատում շանտաժ անողի, ու մարդկանց վրա գրել տալու համբավ ունի ողջ Տավուշի մարզում, տարօրինակ է, որ նոր իշխանությունների գոյության պայմաններում շարունակում է Բերդ քաղաքի կենտրոնում՝ հայ-ռուսական Բարեկամության պատվին վեր խոյացած հուշարձանի հարեւանությամբ գործող գազալիցքավորման իր կայանից գումարներ քամել, եկամուտներ ստանալ՝ շրջանցելով օրենքի տառն ու կետը:

Եւ հիմա իսկապես հարց է առաջանում. ո՞ւր է դեմքով նայում նոր կառավարությունը, ԱԱԾ-ն, Գագուլիկի հետ նոր-նոր ծիլեր տված իրավապահ կառույցը՝ ի դեմս ՀՀ ոստիկանության հին կադրերից մեկի, որ շարունակում է տեռորն ու լցնում սեփական գրպանները:

Եւ ինչու՞ են նոր իշխանությունները թույլ տալիս, որ Գագոն կեղեքի Տավուշի մարզն ու շարունակ գործ տա՝ բոլորի դեմ, միայն թե բիզնեսները ծաղկի:

Հիշեցնենք, որ Բերդի Մաշտոցի փողոցում գործող գազալցակայանը շահագործում է «Վիցի գրուպ» ՍՊԸ-ն: Այդ ընկերության հիմնադիրներից մեկը Մելիքյանի կինն է, երկրորդը՝ Երեւանի բնակիչ Անահիտ Քալանթարյանը, ով Երևանի համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի կինն է, մասնագիտությամբ բժշկուհի, ծնունդով Բերդից են: Թեպետ, 2006 բաժնետերերը փոխվել են, համաձայն որի «Վիցի գրուպ» ՍՊԸ բաժնեմասերի ամբողջ փաթեթն անցել է ընկերության տնօրեն Վարդան Առաքելյանին՝ գրանցված Բերդի Այգեստան 78 հասցեում: Վարդան Առաքելյանն էլ, ի դեպ, Գագիկ Մելիքյանի աներորդին է:

Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, դեռեւս 2012 թվականին բացահայտել էր, որ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Վիցի գրուպ» ավտոգազալցավորման ճնշակայաններում բացակայում են բնական գազի կոմպրեսացված վառելիքի լցավորման բաշխիչ աշտարակները: Դա էլ քիչ է, մինչ այսօր «Վիցի գրուպ»-ը  սահմանված ժամկետում չի կատարել իր հարկային պարտավորությունները՝  կոնկրետ ֆինանսական՝ վնաս հասցնելով պետական բյուջեին:

 

Մ.Ն.