Գյուղնախարար, ով բրոկոլին նախընտրում էր ցորենից

23/05/2018 22:46
Գյուղնախարար, ով բրոկոլին նախընտրում էր ցորենից

Շիրակի մարզի նախկին ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով մինչեւ իշխանափոխությունը ղեկավարում էր մարզը, հրաժարական ներկայացնելուց հետո ստացավ գյուղնախարարի պաշտոնը, ինչը շատ է զարմացրել ազգաբնակչությանը եւ ղեկավարներին։ Ըստ մարզի մեր աղբյուրների, «պրյանիկի» երկրպագու Արթուր Խաչատրյանը համաժողովրդական շարժման սկզբնական օրերին ընկել է մարզի պատասխանատու օղակների եւ անհատների ձեռ ու ոտքը՝ խնդրելով չմասնակցել համաժողովրդական ընդվզումներին, սակայն ապարդյուն։ 

-Բայց այսօր մարդը պաշտոն ստացավ, ով մարզպետ աշխատած տարիներին, հող մշակողներին առաջարկում էր Շիրակի դաշտավայրերի ցանկատարածությունները ցորենի փոխարեն բրոկոլի աճեցնել։ Լացելու բան է։ Կարծես երկնքից էր իջել, չիմանալով, որ ժամանակին հանրապետությանը հացահատիկ մատարակարողը եղել է Շիրակի դաշտավայրը, որպես հացի շտեմարան։ Ինչքան գործից անտեղյակ մարդ կա պաշտոն են տալիս,- տարակուսած են շիրակցիները։

 

Հերմինե Մանուկյան