Շիրակի մարզի Սարատակ գյուղի միջնակարգ դպրոցում կրկին բունտ է հասունանում

21/05/2018 22:08
Շիրակի մարզի Սարատակ գյուղի միջնակարգ դպրոցում կրկին բունտ է հասունանում


Շիրակի մարզի Սարատակ համայնքում կայանալիք բոլոր ընտրություններին՝ կապ չունի դպրոցի տնօրենի, թե համայնքի ղեկավարի իր անմիջական միջամտությամբ, ԱԺ ՀՅԴ պատգամավոր  Ռոմիկ Մանուկյանը մշտապես իրարանցում է ստեղծում։ Ըստ տեղացիների, պատգամավորը քանի որ  Սարատակ գյուղից է, ուստի ցանկանում է ամեն գնով դաշնակցական դպրոցի տնօրեն նշանակել դպրոցում, ինչն էլ ավելի է զայրացնում համագյուղացիներին։

Դպրոցի տնօրեն Էդվարդ Գրիգորյանը, ով եւս «ռոմիկական»-ի համբավ ունի ու նոր է նշանակվել, արդեն հասցրել է հիասթափեցնել ծնողներին, որի համար վերջիններս դիմել են «Հայկական Ժամ» կայքին, խոսելով դրամահավաքության եւ այլ խնդիրների շուրջ։

Ներկայացնում է դպրոցի աշակերտներից մեկի հովանավոր  ծնող՝  Արտյում Պողոսյանը։