Երեսուն տարի՝ մի պուտ ավազ

18/05/2018 08:15
Երեսուն տարի՝ մի պուտ ավազ

 Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքում «խուճապ» է: 30 տարի գյուղը ղեկավարած Նորայր Հարությունյանը հանկարծ որոշել է ճանապարհ հարթեցնել: Հիմա ամբողջ գյուղում հողախառն ավազ են փռում հարթեցնում, իսկական եռուզեռ է, այնպիսին ինչպիսին, որ պօետք է լինի յուրաքանչյուր համայնքում, որն ունի գործունյա ղեկավար: Բայց չկարծեք, թե Վանեվանի գյուղապետն ազնիվ նկրտումներից դրդված է ոտքի ելել, պարզապես սույն թվականի հունիսի 10-ին արտահերթ ՏԻՄ ընտրություններ են ու երիտասարդ մրցակից ունի, դա է անհանգստացրել բազմափորձին:

Մինչեւ գյուղապետի տեղակալ-աշխատակազմի քարտուղար Գրիգոր Սահակյանը համոզում է, որ գյուղապետը «մե հրաշք անձնավորություն լինելով գյուղում բազմաթիվ գործեր է արել», համագյուղացիներն ու գյուղի պատկերը հակառակն են ասում:

Կարտոֆիլագործ ֆերմեր գյուղապետը լավ գիտի հողի գինը, ու դա դարձել է պատճառ, որ մարդկանց ձեռքից հողեր խլի, սեփականաշնորհի ու վաճառի:

-Ամբողջ գյուղի տարածքի հողերի նշանակությունը փոխելա, առանց մեր գիտության աճուրդներա անում, խլում մեր հողերը,- պատմում է բնակչուհիներից մեկը:-21-րդ դարում ենք ապրում, 24 ժամ ջրի փոխարեն 3 ժամ ենք ջուր ունենում: Գյուղի ճանապարհները քանդած, խմելու ջուր չկա, տներ կան, որ գազ չկա: Գյուղում երեսունից ավել մանկապարտեզի տարիքի երեխա կա, բայց մանկապարտեզ չկա: Մարդկանց համար մի նստելու՝ զբաղվելու տեղ չկա: 


-Ավագանու բոլոր անդամներն իր յուրայիններն են, ինչ որոշում պետք է կայացնում են, բայց 30 տարվա մեջ մի անգամ չի եղել, որ այս մարդը գյուղի համար մի գործ անի, հիմա ընտրությունից 20 օր առաջ բերել հող ու ավազա շաղ տալիս, ու՞մ համար պարզ չի, որ սա աչք կապոցի է: Մեզ երեխայի տե՞ղ է դրել կոնֆետով է խաբում...