ՀԷՑ-ականները բնակիչներին սպասարկելու փոխարեն վիրավորում են ու ձեռնունայն ճանապարհում

17/05/2018 23:25
ՀԷՑ-ականները բնակիչներին սպասարկելու փոխարեն վիրավորում են ու ձեռնունայն ճանապարհում

Արագածոտնի մարզի բնակիչները՝ դիմելով «Հայկական Ժամ» կայքին դժգոհում են Աշտարակ քաղաքի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Մուսալեռ մասնաճյուղի աշխատակիցների անքաղաքավարի եւ կոպիտ վերաբերմունից, իրենց բողոքը հղելով «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր՝ Սամվել Կարապետյանին։

-Բազմաթիվ խնդիրների պատճառով, ստիպված գյուղերից մի կերպ հասնում ենք Աշտարակ, որ «հեցականներին» ներկայացնենք, թե ինչ անմխիթար վիճակում է այս կամ այն խնդիրը, կապված հոսանքի լարերի հետ, կամ մի  այլ խնդրի, մեզ պատասխանում եւ ճանապարհում  են անգրագետ ու անբարտավան  ձեւով։ Զարմանում ենք, թե այսպիսի մարդկանց հետ էլ ի՞նչ շարունակենք խոսել եւ բացատրել, թե ինչի համար ենք հասել Աշտարակ։ Դիմում ենք իրենց վերադասին, որպեսզի զգուշացնեն, որ ի վերջո գործ ունեն մարդկանց հետ, որոնք լավ էլ գրագետ են եւ հասկացող, եթե իրենք այսօր աշխատանք ունեն, ապահովված են, դա չի նշանակում, որ իրավունք ունեն արհամարհեն իրենց դիմող բաժանորդներին։ Իսկ իրենց կողմից կատարված աշխատանքները չափից դուրս թերի են, հատկապես հենասյունների եւ հոսանքի լարերի հետ կապված։ Պետք է մարդ մահանա, մինչեւ որ մենք խփենք ծնկներիս, իրենք էլ ասեն վա՜յ, վա՜յ նոր գան սարքե՞ն»,-փոխանցեցին մեր զրուցակիցները։