Արձագանք. Մենք չենք ցանկանում, սա լավ գիտցե՛ք…

17/05/2018 23:07
Արձագանք. Մենք չենք ցանկանում, սա  լավ գիտցե՛ք…

Մեր կայքին են դիմել Արմավիրի մարզի Ջանֆիդայի միջնակարգ դպրոցի աշակերտներն իրենց ծնողների հետ միասին՝ հավաստիացնելով, որ «Ժամանակ» եւ «Առավոտ» թերթերում ս/թ-ի 11-ի համարում տպագրված հոդվածը, թե՝ «Իբրև մենք ցանկանում ենք մերժել մեր դպրոցի տնօրեն՝ Հակոբ Սրեյանին, չի համապատասխանում իրականությանը: Մենք չենք ցանկանում, սա լավ գիտցե՛ք, սա սուտ և մտածածին հերյուրանք է, որ օգտագործելով համաժողովրդական ընդվզումը՝ փորձում են վարկաբեկել ու արատավորել մեր դպրոցի տնօրենի բարի համբավը: Հարգելի խմբագրություն, ձեր միջոցով ցանկանում ենք հայտնել, որ մենք գոհ ենք տնօրեն- Հակոբ Սրեյան մանկավարժից և ամուր ենք կանգնած նրա թիկունքում, սա այն դպրոցն է, որտեղ արգելվում է անգամ ուսուցիչներին ծաղիկներ նվիրելը: Դպրոցի տնօրենն ու իր ընտանիքի անդամները՝ Ջանֆիդայում  համեստ ապրող մարդիկ են , անձնական  հողատարածքներ մշակողներ, որով ապահովում են իրենց  ողջ տարվա ապրուստը»,-իրար լրացնելով ասում էին աշակերտների ծնողները: