Առաջադրված թեկնածուն զոհված ազատամարտիկի որդի է

17/05/2018 22:57
Առաջադրված թեկնածուն զոհված ազատամարտիկի որդի է

Արարատի մարզի Այգեզարդ համայնքում հունիսի 10-ին  կկայանան արտահերթ ՏԻՄ ընտրություններ:

Համայնքապետ դառնալու հայտ են ներկայացրել գործող համայնքապետ Արթուր Մանուկյանը, զոհված ազատամարտիկ՝ Ավետիս/Կոստան/Հարությունյանի որդին՝ Վահե Հարությունյանը, գործարար՝ Ազատ Ավետիսյանը, ՔՊ-ից Արամ Մանուկյանը եւ ԲՀԿ-ից՝ Վահագն Սարգսյանը, ով գործող համայնքապետի հորեղբոր տղան է:

Մեր բլից հարցումների արդյունքում երևաց, որ այգեզարդցիների մեծամասնության  համակրանքը Վահե Հարությունյանի կողմն է: Այգեզարդի զբոսայգում տեղադրված էր արցախյան հերոսամարտում նահատակված՝ Կոստան Հարությունյանի կիսանդրին, ով  հերոսի մահով 1991թ.-ին զոհվել է Շահումյանի Բուզլուղ գյուղի մատույցներում:

Վահե Հարությունյանի թեկնածությունն առաջադրող նախաձեռնողական խումբը  խնդրել է առաջադրել իր թեկնածությունը, նա էլ չի մերժվել: Ըստ խմբի տղաներից մեկի, Վահեն այն անձն է, ով ի զորու  է զարգացնելու և շենացնելու հարազատ գյուղը՝ Այգեզարդը, որտեղ բազում հիմնախնդիրներ կան լուծելու:

Գյուղացիները Վ. Հարությունյանին որակում էին, դեռևս   մանկուց, որպես    ճշմարտախոս, հարեհաս, մարդկանց ականջալուր եղող երիտասարդի,ով ուսյալ է՝ ունի բարձրագույն կրթություն, անընդհատ օգնում է իրեն դիմողներին, ունի լայն շրջապատ, աշխատել է ՊՆ զորամասերից մեկում, որպես զինվորական պատրաստության պետ:

Ամուսնացած է, ունի երկու որդի: