Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

17/05/2018 08:07
Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

Աստված օգնական Վեհափառ Տեր.


Չէի կարող լռել և չգրել Ձեզ այս նամակը, քանի որ Աստծուց եմ ստացել այս պատգամը՝ գրելու Ձեզ և պարտավոր եմ այն սրբորեն կատարել, քանի որ Աստծո գործերը ինձ համար ամանակարևորն ու առաջնայինն են: Շատ կուզեի, որ Ձեզ համար նույնպես ամենակարևորն ու առաջնայինը լինեին:
Վեհափառ Տեր. Մենք ազգովի կանգնած ենք կործանման եզրին և եթե լուրջ քայլեր չձեռնարկենք այս վիճակից դուրս գալու համար, ապա Աստծո դատաստանը մեզ համար շատ դառը կլինի: Խոսքը վերաբերվում է ոչ միայն ներկայումս տիրող սոցիալական ծանր վիճակին և դրանից բխող ֆիզիկական հետևանքներին, ոչ միայն Արցախի հարցին, այլև մեր հոգևոր կարգավիճակին, որովհետև հոգին հավիտենական է և Աստված չանի, որ մենք կորցնենք մեր հոգիները՝ տրվելով այս աշխարհի պարտադրանքներին, որը դեպի դժողք է տանում: 



Առնվազն պետք է կույր լինել, որպեսզի չնկատենք երկրում տիրող քաոսը. 


1991թ. անկախացումից ի վեր ազգովի պայքարել ենք հզոր հարյենիք ու պետականություն ունենալու համար՝ յուրաքանչյուրս մեր չափով, ունեցել ենք մեծ հաղթանակներ՝ դաս տալով մեր դարավոր թշնամուն՝ ազատագրելով Արցախն ու հայկական շատ տարածքներ: Ակնկալել ենք, որ ի վերջո կստեղծենք մեր երազած երկիրը, սակայն նմանվեցինք հրեա ազգին՝ եգիպտոսից դուրս բերվելուց հետո, որը քառասուն տարի դեգերում էր անապատներում և չէր կարողանում մտնել Աստծո խոստացված Ավետեաց երկիրը: Արդեն 26 տարի մենք նույնպես դեգերում ենք անապատներում և փոխանակ առաջ գնալու դեպի Ավետեաց երկիր՝ այսինքն դեպի Աստծո կողմից օրհնված հզոր ու զարգացած Հայաստան, ետ ենք գնում դեպի Եգիպտոս՝ այսինքն դեպի գերություն: 



Ահա թե որն է այսօրվա մեր Եգիպտոսի պատկերը. օրեցօր դատարկվող երկիր, ժողովրդի 50%-ից ավել աղքատություն, թշվառություն, գործազրկություն, տնտեսության անկում, ստրկամտություն, անվստահություն վաղվա օրվա նկատմամբ, ահավոր վատ կրթական համակարգ, որը տանում է մատաղ սերնդի բթացման, չհայտարարված պատերազմ՝ որի պատճառով մենք գրեթե ամեն օր ունենում ենք զոհեր և մինչև կյանքի վերջ սգացող մայրեր… այսպես անվերջ կարելի է խոսել մեր այսօրվա թշվառ վիճակի մասին: Վտանգված է նաև Արցախի անկախության ու անվտանգության հարցը, որը ձեռք ենք բերել մեծ տառապանքների ու արյան գնով: Իսկ մեր փոխարեն աշխարհի տերերն են ուզում լուծել այս հարցը ի օգուտ մեր թշնամիների` հենց այնպես տարածքները հանձնելով նրանց: 



Եթե խոսենք մեր հոգևոր վիճակի մասին, ապա կարող ենք ասել, որ շատ ավելի ծանր վիճակում ենք, քան ֆիզիկապես՝ անաստվածություն, միմյանց նկատմամբ չարություն, նախանձ, ատելություն, պոռնկություն, սնահավատություն, ապագա սերնդի սխալ դաստիարակություն, աղանդավորական մտածելակերպ՝ շնորհիվ մեր շուրջը գործող պես-պես աղանդների և բազում այլ մեղքեր, որոնց մեջ թաղված ենք ազգովի: Ողջ հեռուստատեսությունը և ինֆորմացիա տարածող միջոցները ողողված են կռապաշտություն ու պոռնկություն քարոզող ֆիլմերով ու տարբեր հաղորդումներով, որոնք դարձել են ժողովրդի ամենօրյա զբաղմունքը: Իսկ ամենավատը նա է, որ չունենք մեղքի գիտակցում, չենք հասկանում սպասվող վտանգը, չունենք առաջնորդ, որպեսզի կարողանա ետ պահել մեր ազգին այս ճանապարհից, որը տանում է դեպի կործանում: 



Վեհափառ Տեր. այդյոք Դուք Ձեզ մեղավոր ճանաչում եք այս վիճակի համար, թե՝ ոչ: Ես չեմ կարող Ձեր ներսը քննել ու հասկանալ, սակայն կարող եմ ասել, որ այս վիճակի համար ես ինձ շատ մեղավոր եմ ճանաչում, քանի որ դժգոհել եմ միայն իմ մեջ և որոշ մարդկանց շատ նեղ շրջանակներում: Իսկ լռությունը նույնպես մեղք է և կարծես համաձայնություն է այս ստեղծված իրավիճակի համար:



Սակայն, այս քաոսի ամենամեծ մեղավորը Ձեզ եմ համարում, դրա համար էլ այս նամակը Ձեզ է ուղղված, ոչ թե Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Սարգսյանին, չնայած, որ այս նամակը նաև նրան է վերաբերվում: 



Դուք եք այս ազգի հոգևոր պատասխանատուն և Աստծուց Ձեզ է տրված իշխանություն հովվելու այս ժաղովրդին, իսկ սոցիալապես նման ծանր պայմաններում ապրող ու գոյությունը քարշ տվող ժողովրդին, որը անհավատ երկրում է ծնվել ու մեծացել, չես կարող Աստծո ճանապարհները սովորեցնել, եթե նրանք օրվա հացի խնդիր են լուծում: Նշանակում է, որ Դուք պարտավոր եք նաև հոգևորի հետ զուգահեռ հոգ տանել ժողովրդի սոցիալական վիճակի մասին՝ պարտադրելով մեր իշխանություններին լրջորեն զբաղվելու դրանով:



Այն իշխանություններին, որոնց Դուք եք օրհնել ու փոխանակ նրանց չար ձեռքը բռնելու և նախատելու, փոխանակ նրանց ուղիղ ճանապարհին կանգնեցնելու, փոխանակ ամենադժվար պահին ժողովրդի կողքին լինելու և Աստծուն ու ժողովրդին ծառայելու, Դուք Ձեր լռությամբ ոչ միայն հովանավորել եք նրանց չար գործերը, այլև մասնակից եք եղել նրանց չար գործերին: Երևի թե կարիք չկա Ձեզ հիշեցնելու 2008թ. մարտի 1-ի և 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերը, երբ Դուք օծվեցիք Ամենայն հայոց կաթողիկոս, իսկ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ նախագահ: Դուք երկուսդ էլ արյունով իշխանություն ստացաք և մինչ օրս չար են Ձեզնից ստացված պտուղները: Իսկ Աստվածաշունչը ասում է,որ պտուղներից կարելի է ճանաչել մարդու չար կամ բարի լինելը: Կուզենամ նաև Ձեզ հիշեցնել սուրբ Գրիգոր Լուսավորիչի թոռան՝ Հուսիկ կաթողիկոսի վարքը, որը Հայոց Տիրան թագավորին՝ իր շքախմբի հետ միասին դուրս հրավիրեց եկեղեցուց՝ ասելով, որ նա արժանի չէ եկեղեցի մտնելու՝ վերջինիս անբարո վարքի պատճառով: Իհարկե թագավորը չհանդուրժեց և սպանեց Հուսիկ կաթողիկոսին՝ բրածեծ անելով նրան, սակայն Հուսիկ կաթողիկոսի համար ամենակարևորը Աստծուն հոգով և ճշմարտությամբ ծառայելն էր, ոչ թե մարդահաճո լինելը: Մինչդեռ Դուք Քրիստոնեական ամենակարևոր տոներին ամենաառաջնակարգ տեղերը տրամադրում եք մեր իշխանավորներին՝ մարդահաճո լինելով նրանց և մասնակից լինելով նրանց սև գործերին: Վերջիններս առանց թիկնապահների վախենում են ժողովրդի մեջ երևալ և հեռու են ժողովրդի դարդ ու ցավերից, նրանք հարստահարել են ու ժողովրդին հասցրել ծայրահեղ աղքատության, և արդեն 26 տարի իրականացնում են եղեռն սեփական ժողովրդի նկատմամբ: Ի դեպ մի երկու խոսք ցեղասպանության մասին. Դուք իբր թե սգում եք 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանության հետևանքով զոհված մեր հայրենակիցների համար՝ մատուցելով նրանց համար հոգեհանգստյան պատարագներ և յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին ծաղիկ դնելով ծիծեռնակաբերդում նրանց հիշատակի համար, իբր թե քայլեր եք ձեռնարկում Թուրքիային ստիպելու համար, որպեսզի պատոնապես ճանաչի ցեղասպանությունը: Թուրքական կառավարությունը երբեք չի ճանաչի հայոց ցեղասպանությունը, քանի դեռ Դուք՝ աշխարհիկ իշխանությունների հետ միասին չեք ճանաչել Ձեր իսկ կողմից իրականացվող այս երկարատև վայրագությունը: 


Վեհափառ Տեր, Դուք պարտավոր եք Աստծո կողմից Ձեզ տրված իշխանությունը օգտագործել ոչ թե Ձեր անձնական շահերի, այլ ազգի հոգևոր դաստիարակության և մարդկանց հոգիների փրկության համար, որը ամենակարևորն է բոլորիս համար: 


Արդյոք Դուք Ձեր ձեռքի գավազանի խորհուրդն ու իմաստը հասկացել եք, թե օգտագործում եք որպես հենարան: 



Աստված Մովսեսի միջոցով դուրս բերեց հրեա ազգին Եգիպտոսի գերությունից, նրա գավազանի միջոցով տալով մեծ իշխանություն ու զորություն, իսկ Սուրբ գրքից գիտենք, թե ինչպիսի հրաշքներ է գործել Մովսեսն իր գավազանի միջոցով: Դուք պարտավոր եք Ձեր գավազանը օգտագործելու Աստծո փառքի ու գործերի համար՝ պահանջելով յուրաքանչյուր հայից՝ սկսած Ձեզնից մինչև ամենակրտսերը, ծառայելու Աստծուն և հայրենիքին, մեր ընտանիքներին, որոնց ամրությունից է կախված ազգի հզորությունը: Մինչդեռ քայքայվում են մեր ընտանիքները՝ սոցիալական և բարոյական ծանր հետևանքների պատճառով: 



Դուք պարտավոր եք հզորացնել մեր Տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից հիմնված և նրա սուրբ առաքյալների կողմից հաստատված եկեղեցին, որը գրեթե վերջնականապես քայքայել եք Ձեր անգործությամբ և հավատքի նկատմամբ անտարբերությամբ ու ոչ կարևորությամբ: Եկեղեցին դարձրել եք առևտրի տուն՝ մարդու եկեղեցի հաճախելը դիտարկելով որպես եկամտի աղբյուր, դրանով իսկ մարդկանց դարձնելով միայն մոմ վառողներ: Շատ հոգևորականների համար եկեղեցու գործունեությունը ոչ թե Աստծուն ծառայելն ու Նրա խոսքը քարոզելն է, այլ որպես ապրուստի միջոց, որի եկամտաբերությունը կախված է նրանից, թե որ եկեղեցում է գործունեություն իրականացնում: Էլ չեմ ասում այն հոգևորականների մասին, որոնց վարքի մասին շատերը մատնացույց են անում: Իսկ նվիրյալ հոգևորականները հալածվում են և ոմանք էլ կարգալուծ լինում՝ Ձեզ չենթարկվելու և ճիշտ խոսալու համար: Ում են պետք Ձեր անհոգի ու միապաղաղ քարոզները, որոնք ոչ միայն դուրս չեն գալիս եկեղեցիների պատերից դուրս, այլ չեն էլ ընկալվում եկեղեցիների մեջ կանգնած մարդկանց կողմից, քանի որ հիմնական մասը միայն մոմ վառողներ են և ընդամենը խրախուսում են Ձեր բիզնեսին: 



Ինձ համար մեծ ցավ է խոսել եկեղեցու այս անմխիթար վիճակի մասին, քանի որ հոգևոր ծնունդ եմ առել մեր սուրբ եկեղեցու մկրտության ավազանից և եկեղեցին համարում եմ իմ հոգևոր մայրը՝ Եղիշեյի հետևյալ խոսքերի համաձայն. ՙՄեր Հայրը սուրբ Ավետարանն է, Մայրը մեր՝ առաքելական սուրբ եկեղեցին՚, սակայն ցավոք մեր այսօրվա իրական պատկերը սա է: 



Վեհափառ Տեր, կուզենամ խոսել մեզ սպասվող վտանգի մասին, որը հետևանքներն են մեր այսօրվա խավար վիճակի:



Գաղտնիք չէ, որ աշխարհը ղեկավարվում է ոչ թե հզոր երկրների կողմից, այլ ողջ աշխարհի ռեսուրսների զգալի մասը տիրապետող մասսոնական կազմակերպությունների կողմից, որոնք տարբեր միջոցներով ստիպում են բոլոր երկրներին իրականացնել իրենց չար ծրագրերը, սակայն նրանք գործում են կուլիսների ետևում և ընդհանրապես ոչ մի տեղ չեն երևում: Մասսոնական կազմակերպությունները իրենցից ներկայացնում են այսպես կոչված կրոնական մեծ աղանդ, որոնց նպատակն է ոչնչացնել Քրիստոսին և քրիստոնեությունը, համարելով Քրիստոնեությունը հերետիկոսություն, քայքայել և ոչնչացնել պետությունները և ազգերը՝ հալածելով, ստրկացնելով ու սպանելով մարդկանց, կրճատել մարդկանց քանակը ամբողջ աշխարհի վրա տարբեր միջոցներով՝ պատերազմ, տնտեսական ճգնաժամեր, սով, զրկանքներ, արհեստական ստեղծված հիվանդություններ, որոնք իրականացվում են թունավորած սննդամթերքի, պատվաստումների, դեղորայքի և նմանատիպ այլ միջոցներով: Նրանց գլուխ կանգնած է լյուցիֆերը՝ սատանան և այս կրոնական աղանդի նպատակը սատանայապաշտությունն է: Նրանք սովորական կրոնական աղանդ չեն և շատ հզոր են, որոնք ստեղծվել են մոտ 250 տարի առաջ և մինչ այսօր առանց դժվարությունների իրականացնում են իրենց ծրագրերը: Աշխարհում տեղի ունեցած բոլոր մեծ աշխարհաքաղաքական իրադարձությունները, պատերազմները մասսոնների ծրագիրն են, որոնց նպատակն է ոչնչացնել մարդկությանը և տիրել բոլոր ազգերին: Նրանց վերջնական նպատակն է ստեղծել նոր աշխարհակարգ, որտեղ իրենց առաջնորդները կլինեն աշխարհի տիրակալներ, իսկ հասարակ ժողովուրդը իրենց ստրուկները` նույնիսկ իրենց կազմակերպության ներքևում կանգնածները: Նոր աշխարհակարգը պետք է կառավարվի մեկ տիրակալի կողմից, որը արդեն իսկ որոշվել է ՄԱԿ-ի փակ նիստում, իսկ ներկայիս գլոբալիզացիայի նպատակը ազգերի ոչնչացումն ու պետությունների վերացումն է՝ փոխարենը ստեղծելով իրենց երազած նոր երկիրը: Կեղծ ժողովրդավարությունն և մարդու իրավունքների ազատությունը տանում է դեպի սատանայապաշտության՝ հնարավորություն ստեղծելով յուրաքանչյուր մարդու հագուրդ տալու իր կրքերը, պետական մակարդակով խրախուսվում է համասեռամոլությունը, վտանգավոր աղանդների ազատությունը և պաշտոնապես գրանցումը: Աստված Քրիստոսից առաջ մարդկությանը բաժանեց տարբեր ազգերի ու ազգությունների բաբելոնի աշտարակաշինության ժամանակ, որպեսզի մարդիկ չկարողանան իրար հասկանալ և աշտարակի շինարարությունը չավարտեն, այսինքն դա էր Աստծո կամքը և արդյունքում բաբելոնի աշտարակը մնաց կիսատ: Իսկ ներկայումս նոր աշտարակաշինություն է կատարվում բոլոր ազգերին միավորելով և քանդելով պետության սահմանները՝ դարձնելով մեկ ազգ, մեկ պետություն, մեկ կառավարիչ և մեկ հավատք: Ներկայիս բաբելոնի աշտարակի խորհուրդը դա եվրոմիության պառլամենտի շենքն է, որը շատ նման է նախկին բաբելոնի աշտարակին և վերին մասը կարծես կիսատ լինի: Այստեղից են գալիս բոլոր տիպի սրբապղծությունները, մինչդեռ մարդիկ կարծում են, թե եվրոմիություն մտնելը մեզ համար փրկություն կլինի: Թվում է, թե կրոնի ազատությունը 70 տարվա աթեիստական ժամանակներից հետո մեծ ձեռքբերում է, սակայն իրականում ոչնչացվում են Քրիստոնությունը և Քրիստոնեական արժեքները, ոչնչացվում են նաև ազգային վեհ գաղափարները, լեզուն, լավ սովորությունները և այն մարդկային արժեքները, որոնք Աստվածաշնչյան արմատներ ունեն: Հետագայանում մարդկանց պետք է ստիպեն նաև, որպեսզի հեռու մնան Քրիստոնեական ուսմունքից, իսկ ըմբոստացողներին հալածել և յուրաքանչյուր մարդ ընդունի մասսոնական կրոնը, բոլորին պետք է ստիպեն, որ աջ ձեռքին կամ ճակատին տեղադրեն էլեկտրոնային չիպեր` դրանով իսկ վերահսկելով ոչ միայն նրանց գտնվելու վայրը, այլ ֆինանսական միջոցները: Այդ էլեկտրոնային չիպի մեջ պետք է տեղադրված լինի ողջ ինֆորմացիան տվյալ մարդու մասին` ֆինանսական միջոցները, անուն, ազգանունը, անձնագրային տվյալները և այլն, իսկ ցանկացած պահի կարող են յուրաքանչյուրից քաշել և տանել իրեն պատկանող ֆինանսները: Մի խոսքով մարդը կդառնա կառավարվող ստրուկ, որը կկորցնի Աստծո կողմից իրեն տրված ազատ կամքը և հոգևոր էությունը` դառնալով ոչնչացված: Աշխարհի բոլոր եկեղեցիները՝ այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցին ընդգրկված են էկումենիկ շարժման մեջ, որի նպատակն է միավորել աշխարհի բոլոր կրոնները՝ այդ թվում ոչ Քրիստոնեական կրոնները և բոլոր եկեղեցիների առաջնորդները իրենց իշխանությունը հանձնեն մեկ հոգևոր առաջնորդի՝ որը ըստ հավանականության պետք է լինի հռոմի կաթոլիկ եկեղեցին: Իսկ մենք գիտենք, թե ինչպիսի դաժանություններով ու սրբապղծություններով է զբաղվել Հռոմի կաթոլիկ եկեղեցին՝ սպանելով սրբերին, ստեղծելով արհեստական պատերազմներ: Ներկայումս իբր թե մարդասիրական քայլեր է անում իր մեղքերը կոծկելու՝ մեղադրելով անցյալը, սակայն մենք տեսնում ենք, թե ներկայումս ինչ է կատարվում կաթոլիկ եկեղեցու ներսում՝ մանկապղծություն, համասեռամոլություն և այլ բազում մեղքեր, իսկ ամենավատը նա է, որ հիմա էլ է ամեն ինչ կոծկվում և մնում անպատիժ:



Վեհափառ Տեր, այսքանը այսպես ասած աշխարհիկ լեզվով, որպեսզի բոլորին հասկանալի լինի: Եթե վերը նշվածը քննենք Աստծու խոսքով, ապա կարող ենք պարզ տեսնել, որ խուսքը գնում է Հովանու հայտնության գրքի վերջին ժամանակների մասին: Հովանու հայտնության 13-րդ գլուխը խոսում է երկու գազանների մասին, որոնցից մեկը կեղծ մարգարեն է՝ այսինքն հավատքի առաջնորդը՝ ըստ հավանականության հռոմի գահը, որին այսօր երկրպագում են աշխարհի բոլոր հավատքի ներկայացուցիչները, այդ թվում նաև մենք և նրանք, որոնց Դուք աղանդավորներ եք համարում: Մյուս գազանը դա այն մեկ տիրակալն է նեռը՝ հակաքրիստոսը, որին պետք է վստահվի ամբողջ աշխարհի կառավարումը, որը պետք է նստի Երուսաղեմի տաճարում և ստիպի բոլորին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի եւ ճակատի վրայ: Եւ ոչ ոք չկարողանայ գնել ու վաճառել, եթէ չունենայ գրի դրոշմը եւ գազանի անունն ու նրա անուան թիւը: Այստե՛ղ է ահա իմաստութիւնը: Ով խելք ունի, թող հաշուի գազանի թիւը, որ մարդու անուան թիւ է. եւ նրա անուան թիւը այս է՝ վեց հարիւր վաթսունվեց:/Հովանու հայտնություն գլուխ 13, 16-18/: Աշխարհը պատրաստվում է նոր պատերազմի, որը ըստ Սուրբ գրքի ամենասարսափելին է լինելու և այսպիսի պատերազմ աշխարհը իր ստեղծման օրվանից դեռ չի ունեցել, իսկ պատերազմի հետևանքները դաժան են լինելու: Այս պատերազմը հավատքի` կենաց ու մահու կռիվ է լինելու և Աստվածաշնչում այն նկարագրվում է որպես Արմագեդոն: Մեծ հալածանք է սկսվելու աշխարհի բոլոր Քրիստոնեաների դեմ, լինելու են սով, զրկանքներ, հիվանդություններ: Իսկ թե ինչու է հալածանք սկսվելու հենց Քրիստոնեաների դեմ, պարզից էլ պարզ է. քանի որ միակ ճշմարիտ կրոնը դա Քրիստոնեությունն է, իսկ մնացածը սատանայի ստեղծած խաբկանքն է և նա գիտի, թե ինչ է անում: Եթե Ձեզ թվում է, որ մենք կարող ենք ապահովել մեր ազգային անվտանգությունը և զարգանալ առանց Քրիստոսի, ապա չարաչար սխալվում եք, քանի որ Քրիստոնեությունը հենց այնպես մի հրապուրանք չէ, որը կարելի է աշխարհիկ կյանքի հետ զուգահեռ զբաղվել, այլ ապրելակերպ է և առանց Քրիստոսի կյանք չկա` չենք կարող ունենալ ոչ հզոր պետականություն, ոչ հավատք, ոչ տնտեսություն, ոչ էլ բանակ:



Վեհապառ Տեր, արդյոք Դուք գիտակցում եք, որ թե երկրի իշխանությունների և թե Ձեր վրա կիրառվող արտաքին ճնշումները գալիս են սատանայից՝ հարթելով նրա համար ճանապարհ և իշխանությունը տալով նրան: Արդյոք գիտակցում եք, որ կամա թե ակամա իրականացնում եք հակաքրիստոսի` նեռի չար ծրագրերը: 



Արդյոք գիտակցում եք, որ Ձեր և Հանրապետության նախագահի ստացված իշխանությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ հուդայի ստացված երեսուն արծաթը, որով հուդան մատնեց երկնքի և երկրի Արարչին՝ Հիսուս Քրիստոսին, իսկ նման կառավարումով Դուք երկուսդ էլ նորից մատնում եք և խաչը հանում երկնքի և երկրի Արարչին՝ Հիսուս Քրիստոսին ու սեփական ժողովրդին հանձնում սատանայի ձեռքը: Ուզում եմ Ձեզ հիշեցնել նաև, որ հուդան այդ երեսուն արծաթով ագարակ է գնում մի բրուտից, որտեղ էլ ինքնասպան է լինում՝ ինքն իրեն կախելով: Մինչև հիմա այդ ագարակը մնում է և ոչ ոք այն չի գնել, որովհետև մեծ անեծք կա նրա մեջ և այն կոչվում է արյան ագարակ: Դուք նույնպես ստացել եք մեծ հնարավորություն ու իշխանություն և առիթից օգտվելով այդ երեսուն արծաթով տեսակ-տեսակ բիզնեսներ եք դնում, հարստություն եք կուտակում՝ դիզելով մեծ գումարներ, սարքելով դղյակներ և տարբեր եկամտաբեր տարածքներ, դրանով իսկ ողջ երկիրը դարձնելով արյան ագարակ և անեծքի տակ դնելով ողջ ժողովրդին:
Վեհափառ Տեր. Թվում է, թե անելանելի վիճակում ենք և հնարավոր չէ դուրս գալ այս գերությունից ու ճնշումներից, սակայն այն ինչ անհնար է մարդկանց համար, հնարավոր է Աստծո համար, քանզի Աստված ամենակարող է և կարող է հանել մեզ այս վիճակից, եթե միայն խնդրենք: 
Կոչ եմ անում Ձեզ և ողջ եկեղեցու հոգևոր դասին ետ կանգնել սատանայի ծրագրից, տեր կանգնել ժողովրդին, համախմբվել և կանգնել միասնական աղոթքի: Կոչ եմ անում մտնել Աստծո ծրագրի մեջ, քանի որ ժամանակ չունենք այլևս սպասելու: Մենք Ձեր անհոգի քարոզների ու կրոնական ծասակատարումների կարիքը չունենք, որին գրեթե ոչ ոք չի լսում, այս պահին ավելի շատ Ձեր հոգատարության և ստեղծված իրավիճակի բացատրության և դրանից դուրս գալու կարիքն ունենք: Պատերազմ գնալուց առաջ պետք է քաջալերել զինվորներին և բացատրել պատերազմի վտանգի մասին, պետք է սովորեցնել թշնամու դեմ կռվելու գաղտնիքները, այլ ոչ թե խոսել Աստվածաշնչյան առակների մասին, որը խաղաղ ժամանակներում էլ կարելի է ասել: Կոչ եմ անում մեր իշխանություններին ետ կանգնեցնել սատանային ծառայություններ մատուցելուց և սատար կանգնել սեփական ժողովրդին:



Կոչ եմ անում նաև մեր ժողովրդին՝ թե Հայաստանում ապրող, թե սփյուռքում, որ զարթնենք մահվան թմբիրից, լրջորեն մտածենք վաղվա օրվա և մեր երեխաների մասին, որոնց ապագան կանգնած է մեծ փորձության առաջ: Պետք չէ հրապուրվել հեռուստատեսային անառակ ֆիլմերով ու տարբեր հաղորդումներով, որով մեզ շեղել է այս աշխարհի իշխանը, այլ պետք է աղոթել մեր հոգևոր դասի, իշխանությունների և ողջ ազգի համար: Աստված սեր է, Նա սիրում է բոլորիս ու շատ է ցանկանում, որ սիրով լցվենք միմյանց նկատմամբ, ետ կանգնենք մեր չար գործերից, ապաշխարենք ու պայքարենք մեր հոգիների փրկության համար: Ուզում եմ հիշեցնել նաև սուրբ Սահակ Պարթևի տեսիլքը վերջին օրերի մասին, որը ասում է, որ Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ Արշակունիների ազգից դուրս պիտի գա Թագավոր և պիտի նորոգվի Հայրապետության աթոռը Սուրբ Գրիգորի շառավղից: Ես հավատում եմ դրան, հավատում եմ, որ Հայաստան աշխարհը պետք է հզորանա, պետք է մեծանան մեր սահմանները և մենք ի վերջո հաղթելու ենք: Մեզ դեռևս մեծ հաղթանակներ են սպասվում, պետք է Թուրքիային ստիպենք, որ ճանաչի իր կողմից իրականացրած անմարդկային դաժանությունները, պետք է դառնանք հզոր պետություն` ունենալով թե լավ տնտեսություն, թե հզոր բանակ և թե հզոր եկեղեցի: Սակայն մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը մենք պետք է նաև մեծ փորձությունների միջով անցնենք, թույլ չտալով սատանային գերի դարձնել իրեն: Ըստ Աստվածաշնչի այդ դաժան օրերը 42 ամիս պետք է լինեն, սակայն մինչև այդ պետք է լինի հափշտակություն և Աստված պետք է երկինք տանի իրեն հավատացող ճշմարիտ Քրիստոնեաներին: Եկենք քննենք մեր անձերը, արդյոք Աստված մեզ կարժանացնի հափշտակության, թե կմնանք ու կանցնենք այս դաժան փորձությունների միջով: Ավելի հեշտ է շտկենք մեր կյանքը, որպեսզի արժանանանք Աստծո ողորմությանը, քան թե դրա համար հափշտակությունից հետո պայքարենք: Սակայն Սուրբ գիրքը ասում է նաև, որ նրանք, ովքեր կմնան երկրի վրա և կպայքարեն չարի դեմ ու գազանի դրոշմը չեն ընդունի իրենց վրա, նրանք նույնպես կարժանանան Աստծո փրկությանը: Այն ինչ գրված է Աստվածաշնչում, անհնար է, որ չկատարվի, սակայն մենք կարող ենք այնպես անել, որ մեր երկրի համար այս փորձությունները թեթև անցնի և քիչ կորուստներով կարողանանք հաղթել:
Վեհափառ Տեր, ուզում եմ Ձեզ հավատացնել, որ այն ինչ գրված է Հովանու հայտնության գրքում, ոչ թե հեքիաթ է, այլ կատարյալ իրականություն, այլ հարց է թե մենք որ ծրագրի մեջ կմտնենք: Կմտնենք սատանայի ծրագրի մեջ, որի ճանապարհը ծծմբով այրվող կրակէ լիճն է, թե՝ Աստծո ծրագրի մեջ, որը տանում է դեպի Երկնային Երուսաղեմ՝ դեպի խոստացված օթևաններ, որի համար մեր սուրբ հայրերը իրենց ողջ կյանքը, ուժն ու եռանդը նվիրեցին:


Վեհափառ Տեր 1991թ.-ին մենք ոչ թե անկախություն ստացանք, այլ մի նոր ստրկության փաստաթուղթ ստորագրեցինք, որը ավելի բռնատիրական է, քան նախկինը: Գերբ ու դրոշ, օրհներգ ու դրամ ունենալը և անկախ կարծիք հայտնելը դա դեռևս անկախություն չէ: 
Կոչ եմ անում բոլորիս ոտքի կանգնենք և պայքարենք իսկական անկախության համար, որը մեզ ի վերուստ է տրված` Աստծո կողմից և ոչ ոք իրավունք չունի այն մեզնից խլելու: 


Վեհափառ Տեր, հուսով եմ Ձեր իշխանությունը ճիշտ կօգտագործեք, կձեռնարկեք խելամիտ քայլեր դուրս գալու այս վիճակից, դուրս գալու սատանայի ծրագրից և մտնելու Աստծո ծրագրի մեջ: Այս նամակը համարեք որպես Ձեզ համար պատգամ Աստծո կողմից, սակայն եթե այն կհամարեք որպես իմ անձի կողմից գրված և որևէ անձնական վիրավորանք կնկատեք Ձեր կամ որևէ այլ մեկի նկատմամբ, ապա խնդրում եմ ներող եղեք: 
Խոսքս ուզում եմ ավարտել սուրբ Ներսես Շնորհալու <<Հավատով խոստովանիմ>> աղոթաշարի աղոթքներից մեկով. 
Փառավորյա՛լՏեր,
ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝
բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս Նախավկայի և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ առաքյալների,մարգարեների,վարդապետների,մարտիրոսների, հայրապետների,ճգնավորների,կույսերի, միանձանց և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սուրբերի. և Քեզ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագություն հավիտյանս հավիտենից. ամեն: 
Թող Աստված մեզ պահապան լինի և ամեն ինչ Աստծո կամքով լինի, քանի որ Աստծո կամքը ամենաբարին է: Ամեն…


Հարգանքներով Արթուր դպիր Շահմուրադյան

 Վասն Հավատո, Վասն Հայրենյաց: