«Ատլետիկո»-ն երրորդ անգամ դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող

17/05/2018 07:23
«Ատլետիկո»-ն երրորդ անգամ դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում Մադրիդի «Ատլետիկո»-ն հաղթելով Մարսելի «Օլիմպիկ»-ին (3:0) երրորդ անգամ դարձավ գավաթակիր:

Ֆրանսիական Լիոն քաղաքում կայացած եզրափակչում եզրափակչում խաղի 21-րդ Անտուան Գրիզմանը բացեց խաղի հաշիվը գեղեցիկ գոլով: Նույն Գրիզանը երկրորդ կեսի 49-րդ րոպեին դարձավ նաև դուբլի հեղինակ: «Աթլետները» խաղավարտին խփեցին նաև երրորդ գոլը՝ աչքի ընկավ Գաբին: Ի վերջո «Օլիմպիկ»-ին չհաջողվեց հետ բերել կորցրածը և մադրիդյան ակումբը 3-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը:

«Ատլետիկո»-ն Եվրոպայի լիգայի հաղթող էր դարձել նաև 2010 և 2012 թվականներին: