Ի՞նչ է քողարկված «սիրո եւ հանդուրժողականության» քողի տակ

16/05/2018 22:44
Ի՞նչ է քողարկված «սիրո եւ հանդուրժողականության» քողի տակ

Մոտ ութ ամիս է ինչ Դիլիջան Ազգային պարկի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է ծնունդով արցախցի Արմեն Աբրահամյանը, ով իր ծագումի պատճառով թիրախավորվել է «սիրո եւ հանդուրժողականության» իշխանափոխների կողմից:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ չարաշահումների ու անօրինական ծառահատումների համար նախկին ղեկավար կազմը պատասխանատվության է ենթարկվել, քրեական գործեր են հարուցվել: Ու Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, նախկին պաշտոնյաները որոշել են ինքնամաքրվել՝ թիրախավորելով Արմեն Աբրահամյանի ծնունդով ղարաբաղցի լինելը, ընդվզման շրջանակներում տարբեր ակցիաներ են կազմակերպել պարկի նորանշանակ տնօրենի նկատմամբ: Ու այժմ, Դիլիջանում հակասական տրամադրություններ են, բնակիչների մի մասը պնդում է, որ անտառում ցախ հավաքելն իրենց համար հասանելի է դարձել, իսկ մի մասն էլ պնդում է, որ տնօրենի պաշտոնը չպետք է զբաղեցնի ծնունդով ղարաբաղցին, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա այս «հակամարտությունը», ցույց կտա ժամանակը, իսկ մենք այս պատմությանն անդրադարձանք, որպեսզի հասարակության շրջանակներում «սեւերի ու սպիտակների» բաժանումը թուլանա եւ համերաշխությունը տիրի՝ անկախ կուսակցական պատկանելիությունից ու ծննդավայրից:


Հերմինե Մանուկյան