Չստացված առաքյալը

2016թ-ի ՏԻՄ ընտրություններին, Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքը ոտքի կագնեց ու իշխանափոխություն արեց: Մարտունեցիների մեծամասնությունը՝ հոգնած տեղական իշխանություններից, հավատալով թեկնածու, գործարար Արմեն Ավետիսյանի խոսքերին, թե՝ «Մարտունիում բարեփոխումների համար ընդհամենը պետք են ամիսներ», իշխանության բերեցին ալրաղացի Արմենին:
Առաջին երկու ամիսը հետաքրքիր էր մարտունեցիների համար, օրինակ՝ քաղաքապետն անձամբ էր բանվորների հետ աղբազատում քաղաքը, ծառ էր տնկում, փողոցային լապտերների լույսն էր փոխում, քաղաքապետարան վերանորոգում... սակայն կարճ ժամանակ անց փոխվեց քաղաքապետի վերաբերմունքը, իսկ նախընտրական խոստումները մնացին անկատար:
Արդյունքում, Մարտունու ճանապարհների փոսերն ու աղբերը իրենց տեղում են, բազմաբնակարան շենքերի տանիքներն էլ կաթում են եւ այլն:
Մի բան է փոխված Մարտունիում՝ գողությունն է օրինականացված:
Ըստ մարզի մեր աղբյուրների, քաղաքապետը որդու՝ Համլետ Ավետիսյանի անունով բանկերից մեկում հաշիվ է բացել ու երբ քաղաքացիները դիմում են Մարտունու քաղաքապետարան, ինչ-որ հարցի լուծման համար,Արմեն Ավետիսյանը տալիս է հաշվեհամարը ու հրահանգում որոշակի գումար մուտք անել՝ պատճառաբանելով, որ դա քաղաքապետարանի հաշվեհամարն է:
«Վե՛րջ, էլ թալան չկա,- ձեռքերն իրար խփելով ճչում է քաղաքապետը,- Ես բիզնեսմեն մարդ եմ, ինձ ձեր փողերը պետք չեն, մուծեք քաղաքապետարանի հաշվին...»,- պատմում են մարտունեցիները ու անկեղծանում, որ սկզբում հավատացել են այդ «տրյուկին», սակայն կարճ ժամանակ անց բացահայտվել է, որ դա քաղաքապետի կողմից կազմակերպված ժուլիկություն է եղել:
Հ.Գ. Ի դեպ, վարչապետի փոփոխությունից հետո, ասում են ամենաշատը հենց Արմեն Ավետիսյանն է ուրախացել, հասկանալով, որ քաղաքում իր վարկանիշն անկում է ապրում, Ա. Ավետիսյանն անհանգստացել է առաջիկա խոշորացման ծրագրի շրջանակներում սպասվելիք ընտրությունների պատճառով, իսկ վարչապետի փոփոխությունը ենթադրում է, որ խոշորացում չի լինի...
Աննա Գրիգորյան

- Բոլոր դեպքերում ձեզ ուտելու են
- Եղանակը կցրտի 3-5 աստիճանով
- Թեկնածուն կռվախնձոր է Սասուն Միքայելյանի և մարզպետի համար
- «Հայկական Ժամ»-ի հետևողականության շնորհիվ արդարությունը հաղթեց,-ասաց ամբաստանյալներից մեկի կինը
- Գյումրեցիները ծաղրում են թրաշամանուկներին
- Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
- «Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես»
- Եղանակը Հայաստանում
- ՀԴՄ-ների վաճառքը չպե՛տք է լինի ՊԵԿ-ի մենաշնորհը, դրանք պետք է ազատ վաճառվեն. Մովսես Ձավարյան
- Ո՞վ է Նիկոլը (Տեսանյութ)