Ո՞վ, ո՞ւմ «կքցի»՝ Միշիկը փիսիկին, թե՞ հակառակը

15/05/2018 21:55
Ո՞վ, ո՞ւմ «կքցի»՝ Միշիկը փիսիկին, թե՞ հակառակը

Քաղաքական «հարմարավետությունից» ելնելով հաճախ է պատահել, որ Նիկոլ  Փաշինյանը, պայմանավորված իրավիճակից կարողացել է արագորեն փոխել իր «տերերին»: Լրատվամիջոցներում բացահայտ գրվում է այն մասին, որ այս հեղափոխության իրականացման գործում լուրջ դերակատարություն է ունեցել Միքայել Մինասյանը, նույն ինքը՝ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը:

Հիմա էլ հանրության ուշադրությունը շեղելու համար փորձ է արվում տարանջատել Միշիկին Նիկոլից:

Այնպես ինչպես մեր իրականության մեջ ոչինչ պատահական չի լինում, պատահակ չէր, որ հենց  Նիկոլ Փաշինյանի «տիրույթում» գործող armtimes.com լրատվական կայքը տեղեկատվություն տարածեց, թե Միքայել Մինասյանը փակել է Երկիր Մեդիայի գովազդները՝ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու պատճառով:

Տեղեկատվությունն իհարկե հերքվեց, բայց այս ճանապարհով փորձ է արվում և արվելու է «գետի» հունը այլ ուղությամբ տանել:

Նիկո՛լ, հասարակության զգալի մասը լավ գիտի, որ Միշիկի հետ դուք մեկ եք և այս իշխանափոխությունը դուք միասին եք իրականացրել, հանուն գերագույն մեկ նպատակի, որ «քցեք» Հանրապետական կուսակցությանը:

Հիմա եկել է իրար «քցելու» ժամանակը: Դուք երկուսդ էլ «քցելու» մեջ մեծ ու անփոխարինելի վարպետ եք: Հիմա պայքարը ձեր երկուսի մեջ է, թե ով ում առաջինը «կքցի»…

 

Ընդ որում, ակնհայտ ու ակներև է այն, որ նոր ձևավորված կառավարությունում այս երկուսի կողմից առաջադրված ու նշանակված կադրերը թույլ լինելուց զատ նաև ոչ կոմպիտենտ են, ինչն էլ ավելի է սրելու ներքին պայքարը:

Ընդ որում, արդեն իսկ գողական աշխարհի հայտնի Դոն Պիստոնը հայտարարել է, որ վերադառնում է Հայաստան: Հիշեցնենք, որ վերջինս տարիներ շարունակ եղել է Միշիկի մտերիմը և նրա ներկայացուցիչը գողական աշխարհումԻսկ Միշիկի ամենահավատարիմ կադրը համարվում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, և նա հանդիսանում է որպես չափորոշիչ Միշիկի իշխանության մեջ գտնվելու փաստի առթիվ: Սա լակմուսի թղթի էֆեկտ ունի, քանի դեռ Վահեն մարզպետ է, դա կնշանակի, որ Միշիկն էլ դեռ իշխանություն է:  



Անուշ Հարությունյան