Նարինե Մովսիսյանը՝ Անահիտ Բախշյանին՝ վերջինիս կողմից Վահե ավազակապետին անամոթաբար փառաբանելու առիթով

14/05/2018 18:28
Նարինե Մովսիսյանը՝ Անահիտ Բախշյանին՝ վերջինիս կողմից Վահե ավազակապետին անամոթաբար փառաբանելու առիթով

Ամո՛թ Ձեզ։
Ձեր խոսքի նախերգանքը պետք է սկսեիք այնտեղից, որ Դուք առաջին հերթին չեք կարող անաչառ կարծիք ունենալ Սյունիքի մարզպետ դեգեներատ Վահե Հակոբյանի մասին, քանի որ Դուք նույնպես սնվում եք նրանց կերակրատաշտից՝ նրա կնոջ՝ Էլիզաբեթի հետ լինելով գրդոն-գործարքների մեջ եւ կլորիկ գումարներ կիսելով՝ տարբեր «ծրագրեր» եք իրականացնում։
Այդքանից հետո հանդգնում եք հանդես գալ սյունեցու շահերից՝ անաչառ ու ազնիվ կնոջ պատրանք ստեղծելով։ Կարծում եմ, որ հենց դա է Ձեր այսօրինակ գովերգի պատճառը, եւ դա անում եք առանց կարմրելու… Այսուհետ, տիկի՛ն Բախշյան,  Դուք կարող եք լծվել Վահեի ու էլիզաբեթի մասին դիֆերամբներ ձոնելու գործին․ դրա համար էլ Ձեզ լավ կվարձատրեն, իսկ Սյունիքի ու սյունեցու հետ, առհասարակ, ԴՈՒՔ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ․․․
Նարինե Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից