Բողոքի ալիքը հասավ Շմայսի մտերմուհուն

14/05/2018 11:14
Բողոքի ալիքը հասավ Շմայսի մտերմուհուն

Քիչ առաջ, մեր կայքին են դիմել Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Բաղրամյան համայնքի երիտասարդները՝ տեղեկացնելով, որ այս պահին իրենց համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն  Շուշանիկ Ոսկանյանի դեմ բողոքի ակցիա է իրականացվում: Թե ո՞րն է դժգոհության պատճառը, մեզ դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ դպրոցը 9 տարի ղեկավարած տնօրենը տարիներ շարունակ դպրոցը վերածել է իր անձնական եկամտի աղբյուրի ու մինչեւ օրս էլ անկաշկանդ զբաղվում է դրամահավաքությամբ:

Փորձելով ճշտել բողոքի իսկությունը եւ ինչպես է վերաբերվում իր դեմ իրականացվող ակցիային՝ զանգահարեցինք տնօրենին, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Հ.Գ. Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Շուշանիկ Ոսկանյանը տարածաշրջանում առավել հայտնի է, որպես Շմայսի՝ Առաքել Մովսիսյանի մտերմուհի, իսկ որպես մտերմության ու հավատարմության առհավատչյա, Շուշանիկն, անգամ, իր անունը փորագրել էր տվել ոսկյա թանկարժեք մատանու վրա ու նվիրել Շմայսին: Փոխարենը Շմայսը նրան երկար տարիներ տվել է երաշխիքներ՝դպրոցն անխնա թալանելուց հետո էլ մնալ անպատիժ:

Մանրամասներն՝ առաջիկայում:


Անի Մադոյան