«Սասնա ծռերը» նույնպես քաղբանտարկյալներ են

13/05/2018 18:56
«Սասնա ծռերը» նույնպես քաղբանտարկյալներ են

Հիմնադիր Խորհրդարանի նախագահ, հայազգի մեծ մտավորական Գարեգին Չուգասզյանի հացադուլի 19-րդ օրն է։ Բարձրացված պահանջները ուղղակի և օրգանական շարունակությունն են Հայաստանում ընթացող համերշխության ու սիրո հեղափոխության՝

1 Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝ Սասնա Ծռերը նույնպես քաղբանտարկյալ են;

2 Իրականացնել մեծ համաներում, առաջին հանրապետության ստեղծման 100 ամյակին ընդառաջ՝ մինչեւ մայիս 28ը, որպես Հայաստանում երկու տասնամյակ չգործած արդարատական համակարգից ստացված ծանր ժառանգության լուծում;

3 Ստեղծել անցումային արդարադատության հանձնաժողով, որը կքննի առկա փոխադարձ ատելության մթնոլորտում առաջացած «հանցագործությունները» ոչ թե զուտ իրավական հարթության մեջ (որտեղ հնարավոր չէ գտնել արդար լուծումներ առկա հանգամանքներում), այլ իրավա-քաղաքական հարթության մեջ։

Վահագն Ավագյան