Յըլդըրըմի պատասխանը Նիկոլին

12/05/2018 23:31
Յըլդըրըմի պատասխանը Նիկոլին

Թուրքիայի վարչապետ Բենալիմ Յըլդըրըմը նախօրեին աձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նա արել էր Ստեփանակերտ այցի եւ մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով հայ-թուրքական հարաբերության մասին: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Թուրքիայի հետ հարաբերության բացակայության պատճառը Հայաստանը չէ եւ Հայաստանը միշտ պատրաստ է առանց նախապայմանի բարելավել եւ կարգավորել հարաբերությունը:
Երեւանի այդ դիրքորոշումը նոր չէ եւ Նիկոլ Փաշինյանը փաստացի վերահաստատում է Հայաստանի այդ մոտեցման շարունակությունը իր պաշտոնավարման շրջանում:
«Իհարկե եթե Հայաստանը փոխի տարիներ ի վեր Թուրքիայի հանդեպ ունեցած թշնամական դիրքորոշումը, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած նկրտումներից, ամեն ինչից հրաժարվի, ցանկանա նոր էջ բացել, ապա մենք կուսումնասիրենք մանրամասներն ու դրան անհրաժեշտ պատասխան կտանք: Մենք ոչ ոքի, մասնավորապես մեր հարևանների հետ չենք ցանկանում թշնամության մեջ լինել: Եթե այսպիսի մոտեցում լինի, կքննարկենք այն մեր պետության շահերի շրջանակում», հայտարարել է Թուրքիայի վարչապետ Յըլդրըմը: