ՀՅԴ-ն նախարարական երկու պորտֆել կունենա

12/05/2018 19:27

ՀՅԴ-ն նախարարական երկու պորտֆել կունենա, տեղեկացնում է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

«Քննարկումների արդյունքում ՀՅԴ-ն կունենա նախարարական 2 պորտֆել: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կղեկավարի Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը, իսկ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը»,-ասաց նա: