Դժբախտ երջանիկը

11/05/2018 17:53
Դժբախտ երջանիկը


Հայկական կինտոն դռնեդուռ ընկած, առիթ է ման գալիս, որ հերթական անգամ տաքուկ, ապահով ու կրքոտ մեկին գտնի և ինչպես իր մտերմիկ շրջապատից են հայտնում նա ժամանակ առ ժամանակ կորցնում է կառավարումը, մեկուսանում և անիծում իրեն բաժին հասած «սև ու սգավոր» բախտը: Նա չունեցավ անհոգ մանկություն, լիարժեք երիտասարդություն, հիմա էլ բախտը քաղաքականթյան մեջ չի բերում:


Մամուլում կրկին իր պատվիրված հոդվածներում վերջին ճիգերն էր գործադրում, թե տեսեք-տեսեք՝ ԱԺ-ում հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ: Էստեղ են ասում. «Ուխտի պարը կամրջին է բռնում»:


Մի շարք մարդկանց բազմաթիվ վատություններ անելով, բավարարելով մի շարք պաշտոնյաների քմահաճույքները, մի հնարով բազմեց իր համար այդքան բաղձալի աթոռին:


Արփոն օրերն էր հաշվում, թե երբ է ազատվելու Արա Բաբլոյանից, որ հիմա էլ զբաղեցնի նրա աթոռը: Բայց ինչպես ասում են. շաբաթն՝ ուրբաթից շուտ եկավ: Խեղճ ու կրակ աղջիկ-տիկինը կրկին անգամ խայտառակվեց, այս անգամ նրան չօգնեցին տատիկին նվիրված կոկորդիլոսի արցունքները:  Ֆեյսբուքում Արփոյի դիմակը պատռեցին նրա սիրելի ուսանողները, երբ  էկրանից տեսնելով ընկեր Հովհաննիսյանին, պահանջեցին, որ նա գոնե տարին մեկ անգամ համալսարան գա, լեկցիա կարդա:


Հանրաճանաչ Արփոն այսօր էլ պատերի տակ նստած՝ ինքն իրեն բանաստեղծություն է նվիրել.


Նվիրվեցի ու սիրեցի Սերժին՝ պատմություն դարձավ,

Ում սիրածը դարձա՝ պաշտոնանկ արվեց,

Ի հաշիվ ում ապրեցի՝ սնանկացավ,

Ում շատ սիրեցի՝ երազանք մնաց…

Արտյոմ Վարդանյան