Միշիկի-փիսիկի հեղափոխություն

11/05/2018 17:31
Միշիկի-փիսիկի հեղափոխություն

Ժողովրդական հայտնի խոսքն ասում է. «Փոս փորողն՝ ինքն է ընկում փոսը»:  


Համաժողովրդականսիրո և հանդուրժողականության որակումները ստացած շարժման առաջնորդը արդեն իսկ «բազմել» է ՀՀ վարչապետի աթոռին, այն նույն աթոռին, որին որպես Խորհրդարանական կառավարման երկրի վարչապետ, ընդամենը 6 օր «բազմեց» Սերժ Սարգսյանն էլ:


Ազատիչի հրաժարականի դիմումը մութ ու առեղծվածային ծալքեր շատ ունի:


Մենիշխանության ձգտող և բանասերի մասնագիտությամբ 63-ամյա Սերժը, ավելի քան  30 տարի արդեն անկախ Հայաստանում զբաղեցրել է  ամենատարբեր բարձր պաշտոնները:


1993-ից 1995-ին եղել է ՀՀ պաշտպանության 3-րդ նախարարը, 1995-1996թթ.-ին զբաղեցրել է Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը, 1996-1999թթ.-ին եղել է ՀՀ ներքին գործերի նախարար, 2000-ից 2007-ին կրկին ղեկավարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, 2007թ.-ի ապրիլի 4-ից մինչև 2008թ.-ի ապրիլի 8-ը Սերժ Սարգսյանը Հայաստանը ղեկավարել է վարչապետի պաշտոնում: 10 տարի՝ 2008թ.-ի ապրիլի 9-ից մինչը 2018թ.-ի ապրիլի 9-ը Ազատիչը նախագահ էր, ՀՀ 3-րդ նախագահը:


Ու հարց, այնուամենայնիվ ինչո՞ւ ամենազոր ու ճկում, քաջատեղյակ ու շրջահայաց, խորամանկ ու հավասարակշիռ որոշումներ կայացնող Սերժ Սարգսյանը սեփական ձեռքերով գրեց իր իսկ հրաժարականի դիմումը:


Տպավորություն չստեղծվի, թե մարդասիրությունից ելնելով, տեսնելով մի քանի հազարի  հասնող փողոց դուրս եկած մարդկանց, Ազատիչը որոշեց դեմ չգանալ նրան ու հաշվի նստել Նիկոլ Փաշինյանի հետ:

Խնդիրներն ու դրդապատճառները առավել քան խորքային են:


Ինչպե՞ս ստացվեց, որ անհնազանդության ակցիաներին հիմնականում մասնակցում էին այն կազմակերպությունների աշխատակիցները, որոնց սեփականատերերը կամ ղեկավարները Սերժ Սարգսյանի մտերմիկ շրջապատից էին:


Ինչպե՞ս ստացվեց, որ PanArmenian TV-ի բոլոր դերասան-դերասանուհիները, երգիչ-երգչուհիները հանկած որոշեցին հեղափոխական դառնալ և անհնազանդության կոչեր հնչեցնել:


Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում տեղի ունեցող նման մասսայական միջոցառումները դուրս էին մնացել ԱԱԾ-ի ուշադրությունից, երբ վերջիններս հեռախոսազանգերի միջոցով, այն էլ այս օրերին, բացահայտում էին մի շարք «ահաբեկչություններ»:


Ինչպե՞ս ստացվեց, որ մեր երկրում այդքան բարիացակամ ու հանդուրժող էր դարձել արդեն նախին ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:


Ինչպե՞ս ստացվեց, որ բանակում ծառայողն ու ծառայածը հայտնվեցին ցուցարարների շարքերում:


Ինչպե՞ս ստացվեց, որ սկիզբ առած քայլը, հեղափոխության վերաճեց, իր հետ բերելով իշխանափոխություն:


Եվ ինչպես Սերժ Սարգսյանն է իր մտերմիկ շրջապատում ասել. «Սա հեղափոխություն չէ, այլ իշխանափոխություն»:


Ինչպես կուզեք անվանեք. հեղափոխություն, թե՞ իշխանափոխություն, դրանից հասարակության մեջ շրջանառվող լուրերը չեն պակասի այն մասին, որ այս ամենի թիկունքում կանգնած է ո´չ ավել, ո´չ պակաս Ազատիչի Միքայել փեսան, նույն ինքը Միշիկը: Վաղուց են խոսում, որ Միշիկի և Սերժի ջրերը մեկ առվով չեն հոսում: 


Եվ պատահական չէ, որ այս հեղափոխությունը որոշները անվանեցին «Միշիկի-փիսիկի» հեղափոխություն:

Նյութը արդեն պատրաստ էր, երբ Նիկոլը կատարեց իր առաջին նշանակումները:


Եվ այսպես, կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակված Էդուարդ Աղաջանյանի միակ առավելությունն այն է, որ նա ԶԻԳԶԱԳ  խանութների ցանցի սեփականատերերից մեկի որդին է (Էդուարդի հայրը Միշկի մտերմիկ շրջապատից է): Էդուարդը որևէ տեղ չի աշխատել կամ էլ ընդամը դիջեյ է եղել: Ինչպե՞ս նա այս դեպքում կարող է մի ողջ համակարգ կառավարել:


Ոստիկանապետ նշանակաված Վալերի Օսիպյանին բոլորը գիտեն, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի ամենավստահելի կադրը:


Իսկ ահա ԱԱԾ-ի պետ նշանակված Արթուր Վանեցյանը շատ հարազատ է Սերժ Սարգսյանին, նրա մայրը Մարգարիտա Ազարյանը երկար տարիներ ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի պետն է: Նրա կինը՝ Էկոնոմիկայի նախարարության կադրերի բաժնի պետն է:


Այսքանից հետո մնում է մեկ անգամ ևս արձանագրել, թե ինչու Սերժ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում հատկապես օգտագործեց հետևյալը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի…»:

Անուշ Հարությունյան